Biography
Lists
Also Viewed
The basics
Quick Facts
Places | Russia | |
Gender |
| |
Birth | 24 November 1908, Baku, Russian Empire | |
Death | 1993Moscow, Russia (aged 84 years) | |
Star sign | Sagittarius | |
Politics: | Communist Party Of The Soviet Union |
The details
Biography
Իվան Սմբատի Դիլդարյան (24 նոյեմբերի (7 դեկտեմբերի), 1908, Բաքու - 1993, Մոսկվա), հայ Խորհրդային կինոօպերատոր։ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)։ ԽՄԿԿ անդամ՝ 1940 թվականից։
Կենսագրություն
1929 թվականին ավարտել է Լենինգրադի Լունաչարսկու անվան կինո-ֆոտո տեխնիկումը և աշխատել «Հայֆիլմ» ստուդիայում։ Նկարահանել է 23 գեղարվեստական ֆիլմեր, այդ թվում՝ «Անահիտ» (1947), «Ամպրոպի արահետով» (1956), «Անձամբ ճանաչում եմ» (1958, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1967), «Նվագախմբի տղաները» (1960), «Ճանապարհ» (1962), «Լալվարի որսկանը» (1965), «Կրակոց սահմանի վրա» (1970, Ա․ Միրաքյանի հետ), Մարդն «Օլիմպոսից» (1974)։
Ֆիլմագրություն
- 1937- Վեց համազարկ (կարճամետրաժ)
- 1938 - Զանգեզուր
- 1939 - Մեր կոլխոզի մարդիկ
- 1941 - Հայկական կինոհամերգ (կարճամետրաժ)
- 1946 - Հայկական երկրորդ կինոհամերգ
- 1947 - Անահիտ
- 1949 - Արարատյան դաշտի աղջիկը
- 1954 - Լեռնային լճի գաղտնիքը
- 1955 - Ուրվականները հեռանում են լեռներից
- 1956 - Հովազաձորի գերիները
- 1956 - Ամպրոպի արահետով
- 1957 - Անձամբ ճանաչում եմ
- 1959 - Նրա երևակայությունը
- 1960 - Նվագախմբի տղաները
- 1960 - Պոեմ Հայաստանի մասին (վավերագրական)
- 1961 - Ճանապարհ
- 1963 - Չորսը նույն մորթու մեջ (կարճամետրաժ)
- 1966 - Լալվարի որսկանը
- 1970 - Կրակոց սահմանի վրա
- 1974 - Կամոյի վերջին սխրանքը
- 1976 - Մարդն «Օլիմպոսից»
- 1976 - Եվ այնժամ դու կվերադառնաս
- 1978 - Աստղային ամառ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 384)։ |
Թեմատիկ կայքեր | |
---|---|
Թեմատիկ կայքեր |