Israyel Changlyan

The basics

Quick Facts

PlacesArmenia
Gender
Male
Birth1922, Aygedzor, Armenia
Age103 years
Politics:Communist Party Of The Soviet Union
The details

Biography

Իսրայել Արշակի Չանգլյան (1922, Այգեձոր, Հայկական ԽՍՀ), հայ զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Ծնվել է 1922 թվականին Հայկական ԽՍՀ Այգեձոր գյուղում։

1932-1944 թվականներին սովորել է Այգեձորի միջնակարգ դպրոցում։ Տասներորդ դասարանից զորակոչվել է խորհրդային բանակ։

1943-1945 թվականներին ծառայել է գործող բանակում։ 1943 թվականի հոկտեմբերից մինչև 1944 թվականի հունվարը ծառայությունը շարունակել է 136-րդ հրաձգային գնդում որպես հրաձիգ-հրետանավոր։ 1944 թվականի հունվարից մարտ՝ 237-րդ դիվիզիայի 244-րդ գնդում որպես շարքային հետախույզ, վիրավորվել է Ղրիմում։ 1944 թվականին 140-րդ հրաձգային դիվիզիայի 96-րդ հրաձգային գնդում եղել է ջոկի հրամանատար, կոչումով ավագ սերժանտ։

Կարպատներում վիրավորվել է երկու անգամ։ 1944 թվականի դեկտեմբերին 318-րդ դիվիզիայում եղել է դասակի հրամանատարի տեղակալ։ Այնուհետև տեղափոխվել է 133-րդ դիվիզիա, որտեղից և 1946 թվականի դեկտեմբերին զորացրվել է։

Պարգևատրվել է Մարտական ծառայության, 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ մեդալներով ու շնորհավորական թերթիկներով։

1953 թվականին էքստեռն կարգով ավարտել է Բերդի միջնակարգը։ 1947-1956 թվականներին աշխատել է կոլտնտեսությունում որպես էլեկտրիկ, 2 տարի՝ ակումբավար, 2 տարի՝ հաշվապահի օգնական, ապա՝ №7 դաշտավարական բրիգադի բրիգադավար։ Եղել է ՀԼԿԵՄ 19-րդ համագումարի պատգամավոր։ Որպես թղթակից երկու անգամ մասնակցել է թղթակիցների հավաքներին, ընտրվել է գյուղական խորհրդի պատգամավոր, 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մատենագիտական բաժինը։

1965 թվականից աշխատում է որպես ուսուցիչ Այգեձորի միջնակարգ դպրոցում, դասավանդում է հայոց լեզու և գրականություն։

ԽՄԿԿ անդամ է 1952 թվականից։

Ծանոթագրություններ

  1. Հայկուշ Սաղումյան, Հայրենիքի կանչով, Երևան, ««Հայաստան»», 1985 — 272-273, էջեր 272-273 — 292 էջ. — 1500 հատ։
The contents of this page are sourced from Wikipedia article on 26 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.