Իրաիդա Վարդանի Կարումյան (Իրա, Իրինա, ապրիլի 18, 1932, Երևան), հայ թարգմանչուհի: Հայաստանի գրողների միության անդամ (1971):
Կենսագրություն
Իրաիդա Կարումյանը ծնվել է 1932 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1956 թվականից եղել է «Հայպետհրատ» («Նաիրի») հրատարակչության խմբագիր: Հայերենից ռուսերեն, ինչպես նաև անգլերենից հայերեն և ռուսերեն է թարգմանել շուրջ 30 գիրք։
Պարգևներ, մրցանակներ
- ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2016
- ՀԳՄ պատվոգիր թարգմանական գրականության մեջ ունեցած վաստակի համար, 2011
Երկեր
- Ես, 1983: տիտղթ. (Վ. Սարոյան, Անգլերեն թարգմ.՝ Ի. Կարումյան), (Կարումյան Իրա)
- Երկերի ժողովածու, 1965: տիտղթ. (Մ. Յու. Լերմոնտով; Կազմ.՝ Վ.Ա. Գևորգյան, Ի.Վ. Կարումյան)
- Сто и один айрен, 1976: т. л. (Наапет Кучак, Ред. Аршак Мадоян и Ирина Карумян)
- Русско-армянский разговорник, 2005: т. л. (Ред. И.В. Карумян)
Թարգմանություններ
- Կոստան Զարյան, Անցորդը և նրա ուղին, Երևան, 2012։
- Կոստան Զարյան, Միացյալ նահանգներ, Երևան, 2008
- Աղասի Այվազյան, Ամերիկյան աջաբսանդալ, Երևան, 2004։
- Րաֆֆի, Դավիթ Բեկ (համահեղինակ՝ Ջ. Կարումյան), Երևան, 1983։
- Հովհաննես Թումանյան, 27 գրաքննադատական հոդվածներ հատընտիրից (3 հատորով), Երևան, 1969։
Աղբյուրներ
- Խաչատրյան Հ.Հ. Գրական տեղեկատու, 1986: էջ 255: