Ionna Avagyan

Ethnographer
The basics

Quick Facts

IntroEthnographer
PlacesArmenia
wasEthnologist
Work fieldSocial science
Gender
Female
Birth27 January 1940, Yerevan
Death17 May 2011Yerevan (aged 71 years)
The details

Biography


Իոննա Ավագյան (հունվարի 27, 1940, Երևան-մայիսի 17, 2011, Երևան), ազգագրագետ, Հայաստանի Պատմության պետական թանգարանի ավագ գիտաշխատող, հայկական գորգերի փորձագետ:

Կենսագրություն

Ծնվել է 1940 թվականի հունվարի 27-ին, Երևան քաղաքում: 1948-1958 թվականներին սովորել է Կրուպսկայայի անվան դպրոցում: 1959 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: 1965 թվականին, ավարտելով ինստիտուտը, աշխատանքի է անցել Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնում, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ: Նրա ուսումնասիրության առարկան եղել է հայկական գորգերի տիպաբանությունը: Իոննա Ավագյանը ՀՀ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի հանձնաժողովի գորգագետ- փորձագետն էր: ՀՀ Մշակույթի նախարարության հանձնարարությամբ մասնակցել է Հայաստանի հանրապետության բազմաթիվ թանգարանների՝ Ազգային պատկերասրահի, Երևան քաղաքի պատմության, Սարդարապատի Ազգագրության և Ժողովրդական արվեստի ֆոնդերի գույքահաշվառման աշխատանքներին:

Երկեր

«Կովկասյան գորգեր» ալբոմի ազգագրագիտական հոդվածների հեղինակ է:

2000 թվականից ուսումնասիրել է հայերեն արձանագրությամբ գորգերը: 2010 թվականին Հայաստանի պատմության թանգարանի կողմից հրատարակվել է «Հայերեն արձանագրությամբ գորգեր» ալբոմ-կատալոգը՝ ըստ թանգարանի հավաքածուի:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.