Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian-American dentist | ||||||||||||
Places | United States of America | ||||||||||||
was | Dentist | ||||||||||||
Work field | Healthcare | ||||||||||||
Gender |
| ||||||||||||
Birth | 25 October 1921, Rasht, Central District, Rasht County, Iran | ||||||||||||
Death | 19 March 2013USA (aged 91 years) | ||||||||||||
Star sign | Scorpio | ||||||||||||
Education |
|
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչ Արմենի Աբրահամյան (հոկտեմբերի 25, 1921(1921-10-25), Ռաշթ, Իրան - մարտի 19, 2013(2013-03-19), ԱՄՆ), հայ ատամնաբույժ, դիմածնոտային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1951)։
Կենսագրություն
Հրաչ Աբրահամյանը ծնվել է Թեհրանում, Արմենակ և Շուշանիկ Աբրահամյանների ընտանիքում։ Ունեցել է զույգ եղբայրներ՝ Վազգեն, Բաբկեն։ 1941 թվականին ավարտել է Ալբորց քոլեջը, 1945 թվականին՝ Թեհրանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1947 թվականին ուսումը շարունակել է Փարիզի համալսարանում, այնուհետև՝ ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի ատամնաբուժության դպրոցում։ 1951-1954 թվականներին աշխատել է Նյու Յորքի «Մեմորիալ» բժշկական կենտրոնում, 1954-2004 թվականներին՝ Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում, 1975-1990 թվականներին` դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1970 թվականից, միաժամանակ` Վաշինգտոնի կենտրոնական զինվորական հիվանդանոցի խորհրդական։ Աշխատանքները վերաբերում են ատամնաբուժության և դիմածնոտային վիրաբուժության հարցերին։
Հայաստանի անկախացումից ի վեր 36 անգամ եղել է Հայաստանում, մեկ անգամ Ֆուլբրայթ կրթաթոշակով, 4 ամիս Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում կազմակերպել վերապատրաստումներ, հանդես եկել խորհրդատվություններով։ Հայերեն է թարգմանել իր ատամնաբուժական գրքերը և չորս տարբեր ժամանակներում հրատարակել դրանք։
Անդամակցություն
- Դիմածնոտային օրթոպեդիկ, հարատամնաբուժության ակադեմիայի անդամ, 1960
- Ատամնաբույժների ակադեմիայի անդամ, 1967
- Պրոթեզիստների ամերիկյան ակադեմիայի անդամ, 1971
- Ատամնաբույժների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ, 1975
Երկեր
- Արհեստական լրիւ ատամնաշար հինգ բուժայցով։ Աբրահամյան Հրաչ Արմենի, Երկրորդ տպագրութիւն. բարեփոխւած և նկարազարդ, Երևան, «Հայաստան», 2002։
- Արհեստական լրիվ ատամնաշար հինգ բուժայցով։ Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի դասախոսությունների շարք, Հայաստան, 2002։