- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թումանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Երանոսի Թումանյան (նոյեմբերի 5 (18), 1904, Լուսաղբյուր, Հայաստան - հուլիսի 4, 1968(1968-07-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային տնտեսագետ։ Պրոֆեսոր (1945), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966), ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։
Կենսագրություն
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1904 թվականին, ՀԽՍՀ Անիի շրջանի Սվանվերդի գյուղում։ Գյումրիի ծխական դպրոցն ավարտելուց հետո սովորել է հողաչափների վարժարանում։ 1933 թվականին ավարտել էր Լենինականի կոոպերատիվ ինստիտուտը։ 1943-1968 թվականներին եղել է Երևանի համալսարանի ժողտնտեսության պլանավորման և ճյուղային էկոնոմիկաների ամբիոնի վարիչ։ Ուսումնասիրել է Հայաստանի տնտեսական զարգացման պատմությունը, ժողտնտեսության պլանավորման, արտադրության արդյունավետության հարցերը։
Երկեր
- ՍՍՌՄ ժողովրդական տնտեսության սոցիալիստական պլանավորումը։ Թեմա 7-րդ։ Ժողորդական տնտեսության պլանը կազմելու սկզբունքները և պլանավորման կազմակերպումը, Թումանյան Հովհաննես Երանոսի, Վ. Մ. Մոլոտովի անվան Երևանի պետական համալսարան, Երևան, Պետ. համալս. հրատ., 1941:
- Կոմունիստների մարտական սխրագործությունները։ Պրակ I, Թումանյան Հովհաննես Երանոսի, Երևան, Քաղպետհրատ, 1942։
- Կարմիր բանակը ՍՍՌՄ ժողովուրդների եղբայրության և բարեկամության բանակն է։ Թումանյան Հովհաննես Երանոսի, Երևան, Քաղպետհրատ, 1942։
- Բանվորական մարտական դրուժինաներ։ Հին բանվորների պատմածը։ Թումանյան Հովհաննես Երանոսի, Երևան, Քաղպետհրատ, 1942։
- Ժողովրդական տնտեսության սոցիալիստական պլանավորումը։ Արժեքի օրենքը և փողը սոցիալիզմի ժամանակ։ Քաղաքատնտեսության դասընթաց, Թումանյան Հովհաննես Երանոսի, Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1946։
- Ժողովրդական տնտեսության սոցիալիստական պլանավորումը։ Արժեքի օրենքը և փողը սոցիալիզմի ժամանակ, Թումանյան Հովհաննես Երանոսի, Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, ՀՍՍՌ, Երևա, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն , 1951։
- Տնտեսական հաշվարկը սոցիալիստական ձեռնարկությունների պլանային ղեկավարման հիմնական մեթոդն է։ Թումանյան Հովհաննես Երանոսի, Երևան, ԵՊՀ , 1951։
- Ստալինյան դարաշրջանի մեծ կառուցումների նշանակությունը կոմունիզմի նյութա-արտադրական բազայի զարգացման գործում։ Թումանյան Հովհաննես Երանոսի, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1951։
- Հայկական ՍՍՌ-ի էկոնոմիկան հայրենական պատերազմի շրջանում և նրա զարգացումը հետպատերազմյան առաջին հնգամյակում։ Թումանյան Հովհաննես Երանոսի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1953։
- Սոցիալիստական արդյունաբերության զարգացումը հինգերորդ հնգամյակում։ Թումանյան Հովհաննես Երանոսի, Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն ՀՍՍՌ, Երևան, ՀՍՍՌ ԳԱ , 1953։
- Ժողովրդական տնտեսության պլանաչափ զարգացման օրենքի մասին։ Թումանյան Հովհաննես Երանոսի, Երևան, Հայպետհրատ, 1954։
- Հայաստանի տնտեսական զարգացման պատմություն, Ե., 1960:
- Վ. Ի. Լենինը ժողովրդական տնտեսության պլանավորման մասին, Թումանյան Հովհաննես Երանոսի, Երև, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1960։
- Հայաստանի սոցիալիստական էկոնոմիկայի զարգացումը, Ե., 1962:
- Համամասնությունների կատարելագործման պլանավորումը։ Թումանյան Հովհաննես Երանոսի, Երևան, «Հայաստան», 1966։
- Հոկտեմբերը և Հայաստանի տնտեսական զարգացումը։ Թումանյան Հովհաննես Երանոսի, Երևան, «Միտք», 1967։
- Հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման հարցեր։ Թումանյան Հովհաննես Երանոսի, Երևան, «Հայաստան», 1968։
- ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության բալանսը։ Թումանյան Հովհաննես Երանոսի, Գևորգյան Միհրան Արամի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ , 1970։
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
Չափորոշչային վերահսկողություն | |
---|
|
Չափորոշչային վերահսկողություն | |
---|