Hovhannes Tolayan
Translator from Ottoman Empire
Intro | Translator from Ottoman Empire | ||
Places | Ottoman Empire | ||
was | Translator | ||
Gender |
| ||
Birth | 1856, Constantinople, Europa, Byzantine Empire | ||
Family |
|
Հովհաննես Թոլայան (1856, Կոստանդնուպոլիս - անհայտ), հայ խմբագիր, թարգմանիչ։
Ծնվել է Պոլսում։ Նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո, ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների Ս. Ղազար վանքում, սակայն չցանկանալով հոգևորական դառնալ, վերադարձել է ծննդավայրը, սովորել բժշկական վարժարանում։ Ռուս-թուրքական պատերազմի նախօրյակին կարճ ժամանակով նվիրվել է բեմին, մասնակցել մի քանի ներկայացումների Պ. Մաղաքյանի խմբում։ Այնուհետև աշխատել է «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագրությունում նախ որպես աշխատակից, ապա՝ խմբագիր։ 1884-1906 թվականներին խմբագրել է «Մեճմուայը ախպար» հայատառ թուրքերեն պարբերականը, որի էջերում տպագրել է բազմաթիվ հոդվածներ, նաև ֆրանսերենից իր կատարած թարգմանած վեպերը։