Հատիկ Գեղամի Ազիզյան (հունվարի 6, 1899(1899-01-06), Երևան, Ռուսական կայսրություն - մայիսի 16, 1977(1977-05-16), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հայ կուսակցական գործիչ, լրագրող, պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1968)։
Գործունեություն
Ավարտել Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (1930)։ Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին (1918), Մայիսյան հերոսամարտին (1920)։ 1920 թվականից աշխատել է ՀԿԿ ԿԿ-ում, ապա՝ ԽՄԿԿ ԿԿ-ում։ 1930-1972 թվականներին՝ «Պրավդայի» խմբագրությունում բաժնի վարիչ, ապա՝ գիտության գծով խմբագիր։
Դասախոսել է Մոսկվայի բուհերում։
Գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են կոմունիստական կուսակցության ազգային քաղաքականության հարցերին։
Պարգևներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Մարտական կարմիր դրոշի շքանշան
Երկեր
- О работе И.В. Сталина «Марксизм и национальный вопрос», Москва, 1951.
- Ленинская национальная политика в развитии и действии, Москва, 1972.
- Формирование и развитие Советской национальной государственности, 1972.
- Социалистические нации в период развернутого коммунистического строительства, 1960.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1990: Հատոր 1:
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-01-18
Արտաքին հղումներ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 119)։ |