Հարություն Ռաֆայելի Եկմալյան (1965, մարտի 10, Թբիլիսի), հայ քանդակագործ, գեղանկարիչ։
Քանդակագործ Ռաֆայել Եկմալյանի որդին է։
Կենսագրություն
1989 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1991-1999 թթ. դասավանդել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (ԵՃՇՊՀ), 1995-1999 թթ.` Երևանի գեղարվեստի ինստիտուտում։
1999 թվականից ապրում է Ֆրանսիայում։ Ստեղծել է նաև գրաֆիկական և գեղանկարչական գործեր։
Անդամ է՝
- Հայաստանի նկարիչների միության
- Նկարիչների տան, Ֆրանսիա
- Քանդակագործների և նկարիչների ֆրանսիական միության
Ստեղծագործություններ
- Ա. Ստեփանյանի (1989, բրոնզ) դիմաքանդակը
- Վ. Սիսլյանի (1990, տուֆ) դիմաքանդակը
- «Անահիտ աստվածուհի» (2000, գրանիտ, քաղաք Սերան, Նորմանդիա)
- «Կախարդական աղբյուր» (2002, Քվեբեկ, Կանադա)
- «Գիշեր» (2003, գրանիտ, Բրազիլիա)
- «Թատրոն» (2004, մարմար, Ֆրանսիա)
- «Արևի խավարում» (2005, Իսպանիա)
- «Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան Ավինյոն քաղաքում» (2007, Ֆրանսիա)
- «Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան (2009, Ֆրանսիա)
- «Աղբյուր», Օտոն քաղաքի մուտք, (2011, Ֆրանսիա)
- «Առյուծ», (2013, Ֆրանսիա)
Ցուցահանդեսներ
Մասնակցել է քանդակագործության միջազգային տասնյակ մրցույթների և սիմպոզիումների։
- Հայաստան
- Ֆրանսիա
- Կանադա
- Բրազիլիա
- Իտալիա
- Իսպանիա
Մրցանակներ
- Քանդակի եվրոպական սիմպոզիում (2000, 2001, Ֆրանսիա) մրցանակ
- Միջազգային ցուցահանդեսի (2001, Իտալիա) մրցանակ
- Ավոն քաղաքի (Ֆրանսիա) մրցանակ
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարություն Եկմալյան կատեգորիայում։ |