Համբարձում Գուրգենի Սահակյան (հունիսի 8, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ։
Նկարիչ Վոլոդյա Սահակյանի եղբայրն է։
Կենսագրություն
- 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը
- 1963 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Տագանրոգի, Դոնեցկի թանգարաններում։
Ստեղծագործություններ
Սահակյանի գրաֆիկական, ջրաներկ և յուղաներկ գործերի հիմնական թեման ժամանակակից իրականությունն է։
- «Հարավսլավական մոտիվներ» նկարաշար, 1976
- «Բանֆակ», 1977, ՀԽՍՀ մշակույթի նախարարության մրցանակ, 1977
- «Ամրոցներ Կալեմեգդանում», 1979
- «Ինքնադիմանկար», 1980
- Նատյուրմորտների շարք, 1996-2006
- Գրաֆիկական շարք, 1995-ից
- «Հրապուրիչ կին», 1993
Անհատական ցուցահանդեսներ
- Երևան, 1970, 1974, 1983, 1998, 2000, 2005
- Մոսկվա, 1974
- Բելգրադ, 1976
- Դոնեցկ, 1986
- Նեպալ, 1987