Hakob Melik

Armenian architect
The basics

Quick Facts

IntroArmenian architect
PlacesArmenia
isArchitect
Work fieldEngineering
Gender
Male
Birth1817, Van
ResidenceRomania
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիք (այլ կիրառումներ)

Հակոբ Մելիք (1817, Վան - մահվան թիվն անհայտ), ռումինահայ հասարակական գործիչ, ճարտարապետ, Վալաքիայի 1848 թվականի հեղափոխության մասնակից։

Կենսագրություն

Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Բուխարեստ։ Ճարտարապետի բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում։ 1840-ական թվականների կեսին Մելիքը հրավիրվել է Բուխարեստ, 1847 թվականին նշանակվել Վալաքիայի ինժեներական բաժնի ճարտարապետ։ Վալաքիայի 1848 թվականի հեղափոխության նախօրյակին ընտրվել է Բուխարեստում կազմակերպված դեմոկրատական ակումբի քարտուղար։ Մելիքի տանը գումարվել են գաղտնի ժողովներ, կազմակերպվել զինված ջոկատներ։ Հեղափոխության պարտությունից հետո հեռացել է Բուխարեստից։ 1857 թվականին վերադարձել է, Վալաքիայի 21 ազգային գործիչների հետ ստորագրել (1858) «Հավատքի դավանանք» փաստաթուղթը, որը ժողովրդին կոչ էր անում միավորվել և ստեղծել միասնական Ռումինիա։ 1860 թվականին ընտրվել է Վալաքիայի պառլամենտի անդամ։ 1847 թվականին, ապա 1858 թվականից եղել է Բուխարեստի հայկական համայնքի հոգաբարձության ղեկավարը։ Մելիքը նախագծել է Բուխարեստի Ազգային թատրոնի շենքը (չի կառուցվել), Հաղթական կամարը (1848), Կ․ Պոլսում՝ Ճեզայիրլի ամիրայի ապարանքը (1850), Արճեշ գետի (Ռումինիա) կամուրջը (1857) և այլն։

Հրատարակել է «Արևելքն Արևմուտքի առջև» (ֆրանսերեն, 1856) գիրքը, որը նվիրված է Թուրքիայի պատմությանը, այդ երկրի կյանքում հայերի ունեցած դերին և նրանց թշվառ վիճակին։ Միաժամանակ, Մելիքը պատրանքներ է կապում Թուրքիայում կատարվող բարենորոգումների (թանզիմաթ) հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 385
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.