H. Zoryan

The basics

Quick Facts

A.K.A.Hakob Nshani
A.K.A.Hakob Nshani
PlacesTurkey
wasEconomist Historian
Work fieldFinance Social science
Gender
Male
Birth25 August 1894, Ordu, Turkey
Death1942 (aged 47 years)
Star signVirgo
The details

Biography

Հակոբ Նշանի Զորյան (1894, օգոստոսի 25, Օրդու, Տրապիզոնի նահանգ- 1942), պատմաբան, տնտեսագետ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1925), պրոֆեսոր (1931), ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ (1926)։

Կենսագրություն

1908-1912 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանում, 1919-1920 թվականներին` Լոզանի համալսարանում, 1925 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանի քաղաքատնտեսական ֆակուլտետը։

Գերմանիայում մասնակցել է ուսանողական սոցիալական շարժմանը։ 1925 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում. 1930-1937 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1931-1937 թվականներին, միաժամանակ՝ պատմության ֆակուլտետի դեկան։ 1927-1929 թվականներին՝ Հանրային գրադարանի, 1932-1935 թվականներին՝ Կուլտուրայի պատմության ինստիտուտի, 1936-1937 թվականներին՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն։

1930-1931 թվականներին եղել է Կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտի տնօրեն (ռեկտոր):

Աշխատությունները վերաբերում են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական պատմությանը, հայ խորհրդային պատմագրությանը։

1937 թվականին անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել։

Գրականություն

  • Հովհաննիսյան Պ., Հակոբ Զորյան, «Երևանի համալսարան», 1976, N 2։

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորները
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորները
The contents of this page are sourced from Wikipedia article on 26 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.