Gurgen Hakobyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1918, Shaumiani, Marneuli Municipality, Kvemo Kartli, Georgia
Age107 years
Politics:Communist Party Of The Soviet Union
Awards
ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ 
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Հակոբյան (այլ կիրառումներ)

Գուրգեն Վաղինակի Հակոբյան (1918, Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Գուրգեն Հակոբյանը ծնվել է 1918 թվականին, Վրացական ԽՍՀ Շահումյան քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Թբիլիսիի մանկավարժական ուսումնարանը։ Որպես ուսուցիչ նախ աշխատել է Լագոդեխում, ապա՝ Ղափանի շրջանում։ 1938 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, սակայն պատերազմի պատճառով կիսատ է թողել ուսումը։

Սովորել է ռազմական ուսումնարանում, որն ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով, ծառայության է նշանակվել 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, մասնակցել է Թամանյան թերակղզու ազատագրման հերոսական կռիվներին։ 89-րդ դիվիզիայում էլ 1943 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ 1944 թվականին խորհրդային զորքերը հարձակում են սկսել Ղրիմի ազատագրման համար։ Հակոբյանը մասնակցել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի շարքերում հերոս քաղաք Կերչի ազատագրման մարտերին, կռիվներից մեկում վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից։

1945 թվականին Հակոբյանը նշանակվել է Երևանի թատերական ինստիտուտի ռազմական ամբիոնի դասախոս։ 1947 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթի ֆակուլտետը։ Երևանի միջնակարգ դպրոցներում մի քանի տարի դասավանդել է մաթեմատիկա։ 1961 թվականին Հակոբյանն աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի սեկտորի վարիչ։

Պարգևներ

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ

Երկեր

  • Ֆրոնտալ լաբորատոր աշխատանքները ֆիզիկայից միջնակարգ դպրոցում։ Լուսավորության մինիստրություն, ՀԽՍՀ, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, «Լույս», 1967։
  • Սովորողների հետազոտական ունակությունների զարգացումը ֆիզիկայի դասավանդման ընթացքում։ Երևան, «Լույս», 1977 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. Հակոբյան Գուրգեն Վաղինակի (1967)։ Ֆրոնտալ լաբորատոր աշխատանքները ֆիզիկայից միջնակարգ դպրոցում։ Լուսավորության մինիստրություն ՀՍՍՀ, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ։ Երևան: Լույս 
  3. Հակոբյան Գուրգեն Վաղինակի (1977)։ Քացախյան Բ Հ, ed.։ Սովորողների հետազոտական ունակությունների զարգացումը ֆիզիկայի դասավանդման ընթացքում։ Երևան: Լույս 
The contents of this page are sourced from Wikipedia article on 20 Jul 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.