Grisha Hovhannisyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1919, Malishka, Vayots Dzor Region, Armenia
Age106 years
Politics:Communist Party Of The Soviet Union
Education
Armenian State Pedagogical University
Awards
Order of the Patriotic War 2nd class 
Medal "For Battle Merit" 
Medal "For the Defence of Leningrad" 
Medal "For the Victory over Germany in the Great Patriotic War 1941–1945" 
The details

Biography

Գրիշա Սուրենի Հովհաննիսյան (1919, Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):

Կենսագրություն

Գրիշա Հովհաննիսյանը ծնվել է 1919 թվականին Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում։ 1919 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և 1937-1939 թվականներին դպրոցում եղել է պիոներ-ջոկատավար։

1939 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ 1941 թվականի առաջին ամիսներին մասնակցել է թշնամու դեմ մղված կռիվներին Ժիտոմիրի ուղղությամբ Ալեքսանդրիայի շրջանում։ Վիրավորվել է, ապաքինվելուց հետո սովորել է Ստալինգրադի ռազմաքաղաքական ուսումնարանում, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ Կռվել է Լենինգրադի ռազմաճակատում, որտեղ էլ լեյտենանտ Գրիշա Հովհաննիսյանը ընտրվել է գումարտակի կոմերիտմիության կազմակերպության քարտուղար։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։

1943 թվականի վերջում նշանակվել է գումարտակի հրամանատարի քաղգծով տեղակալ։ Մասնակցել է Օրանիենբաումի պլացդարմի գրավման գրոհներին։ 1944 թվականի ապրիլին ծանր վիրավորվել և որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ ազատվել է ծառայությունից։

Մարտերում ցուցաբերած խիզախության համար արժանացել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի և «Մարտական ծառայությունների համար», «Արիության համար», «Լենինգրադի պաշտպանության համար», 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալների։ Նևա գետն անցնելիս անձնական քաջության համար պարգևատրվել է անվանական մեդալով։

Պատերազմից հետո Հովհաննիսյանն ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, աշխատել է Եղեգնաձոր քաղաքի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ։ 1975 թվականին Հովհաննիսյանը անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է դասավանդել դպրոցում։

Պարգևներ

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Արիության համար» մեդալ
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 12 Aug 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.