- Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրիգոր Թորոսյան (այլ կիրառումներ)
Գրիգոր (Գրիշա) Կարապետի Թորոսյան (ապրիլի 8, 1948({{padleft:1948|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:8|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն
- 1964 թվականին ավարտել Է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը
- 1969-1974 թթ.՝ «Էկրան» հանդեսի, 1991-1994 թթ.՝ «Երկիր», 1997 թվականից՝ «Հայոց աշխարհ» թերթերի գեղարվեստական խմբագիր
- 1974-1980 թթ. ՝ Մոսկվա կինոթատրոնի գլխավոր նկարիչ
- 1980-1999 թթ.՝ Հայֆիլմի բեմադրող-նկարիչ
- 1996 թվականից դասավանդում Է ԵԳՈՒ-ում
- 1998-2003 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության և գեղանկարչության բաժանմունքի բյուրոյի անդամ։
Ստեղծագործություններ
Ստեղծել Է բնանկարներ («Սևան», 1982), պատկերներ («Լուսամուտ», 1982), խորհրդանշական կոմպոզիցիաներ («Միստիկա», 1990, «Քարոնի նավակը երկրում», 1991, «Եկեղեցի», 2000), դիմանկարներ («Կոմիտաս», 1995) և գրաֆիկական շարքեր։
Ֆիլմեր
Որպես բեմադրող-նկարիչ հանդես է եկել հետևյալ ֆիլմերում՝
- «Աշնան արև» (1977)
- «Թթենի» (1979)
- «Լիրիկական երթ» (1981)
- «Անուշ մայրիկը» (1983)
- «Վառած լապտեր» (1983)
- «Կապիտան Առաքել» (1986)
- «Օդապարուկի օրը» (1986)
- «Մեզանից երեքը» (1988)
- «Բումերանգ» երգիծական ժողովածուներ