Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian artist | ||||||||
Places | Russia | ||||||||
was | Painter | ||||||||
Work field | Arts | ||||||||
Gender |
| ||||||||
Birth | 1919, Tbilisi, Georgian Soviet Socialist Republic, Soviet Union, Georgia | ||||||||
Death | 1994 (aged 75 years) | ||||||||
Education |
| ||||||||
Awards |
|
Biography
Գուրգեն Լևոնի Արամյան (1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - 1994), հայ նկարիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Գուրգեն Արամյանը ծնվել է 1919 թվականին, Թբիլիսիում։ Ընդունվել է Երևանի գեղարդ տեխնիկումը։
1939 թվականից ծառայել է Կարմիր բանակում։ 1941 թվականին ծառայությունը չավարտած, որպես ավագ սերժանտ մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմի թեժ օրերին գերի է ընկել, տարվել Մոժայսկի համակենտրոնացման ճամբար։ Երկու ամիս ճամբարում մնալուց հետո Արամյանին հաջողվել է մի քանի ռազմագերիների հետ փախչել և միանալ խորհրդային զորքերին։ Մոսկվայի համար ծավալված կռիվների ժամանակ վիրավորվել է, տեղափոխվել մոսկովյան հոսպիտալ, այնտեղից՝ Վլադիմիր, ապա՝ Կովրովո։ 1942 թվականի մարտին Գուրգենը վերադարձել է գործող բանակ, միացել առաջին Բելոռուսական ռազմաճակատի մարտիկներին, մասնակցել Քյոնիգսբերգի և Բեռլինի գրավման մարտերին, ետ է կանչվել և № դիվիզիայի մարտիկների հետ գործուղվել Հեռավոր արևելյան ռազմաճակատ, մասնակցել միլիտարիստական Ճապոնիայի դեմ մղվող մարտերին։ Պատերազմից հետո դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
Խիզախության համար Արամյանը պարգևատրվել է «Կարմիր աստղի» և «Հայրենական մեծ պատերազմի» առաջին աստիճանի շքանշաններով, «Մարտական ծառայությունների համար», «Մոսկվայի պաշտպանության համար», Քյոնիգաբերգի գրավման համար, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար, Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ շքանշաններով ու մեդալներով։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Գուրգեն Արամյանը մահացել է 1994 թվականին։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
- Քյոնիգաբերգի գրավման համար մեդալ
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
- Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ