Goharik Ghazaryan

Armenian pianist
The basics

Quick Facts

IntroArmenian pianist
PlacesArmenia
wasMusician Pianist
Work fieldMusic
Gender
Male
Birth1911, Constantinople
Death28 October 1957Paris (aged 46 years)
The details

Biography

Գոհարիկ Ղազարյան (1911, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 28, 1957({{padleft:1957|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}}), Փարիզ, Ֆրանսիա), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։

Կենսագրություն

Փարիզում աշակերտել է Լ․ Լևիին՝ դաշնամուր, Պ․ Դյուկային և Ժ․ Ռոժե-Դյուկասին՝ կոմպոզիցիա։ Բնակվել է Պոլսում։ Զբաղվել է նաև մանկավարժական և երաժշտական, հասարակական գործունեությամբ։ 1934 թվականից համերգներով հանդես է եկել Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում և ԱՄՆ-ում։ Կատարել է հնագույն վարպետներից մինչև նորագույնների երկեր (ներառյալ Կոմիտասի և սեփական գործերը)։ Գրել է կամերային գործեր, դաշնամուրային երկու կոնցերտ, «Մի մոր պատմություն» բալետը (ըստ Անդերսենի), ստեղծել է ծավալուն «պատմողական» հայկական երգի ինքնատիպ տեսակ (Ավետիք Իսահակյանի «Կտակ», Սիլվա Կապուտիկյանի «Սիրերգ», Մեծարենցի «Եկեսցե» խմբերգը դաշնամուրով և այլն)։ Մեղեդիական արվեստը արմատներով կապված է հայկական ժողովրդական և հոգևոր երգին, ներդաշնակությունը զարգացել է ժողովրդականի հետ սերտ միաձուլվող դիատոնիզմից, հասել մինչև խրոմատիզմի և դիսոնանսների գործածության 20-րդ դարի բնորոշ առատությանը։ Տպագրված են դաշնամուրային 24 էտյուդները, Կոմիտասի՝ 1913 թվականին հավաքած ժողովրդական երգերից 20-ի դաշնամուրային շարադրությունը, աշուղական երգերի մշակումներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 22


The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.