Gevorg Hajyan

����այ ֆիզիկոս-տեսաբան
The basics

Quick Facts

Intro����այ ֆիզիկոս-տեսաբան
PlacesRussia Armenia
isPhysicist Scientist Theoretical physicist
Work fieldScience
Gender
Male
Birth27 March 1947, Jrarat, Armenia
Age77 years
Star signAries
The details

Biography

Գևորգ Սուրենի Հաջյան (մարտի 27, 1947(1947-03-27), Ջրառատ, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս-տեսաբան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2003):

Կենսագրություն

Գևորգ Հաջյանը ծնվել է 1947 թվականի մարտի 27-ին, Ջրառատ (Հայաստան, Արմավիրի մարզ) գյուղում: 1965-1970 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1970-1971 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Տեսական ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ: 1971-1974 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում, 1974-1977 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ: 1976 թվականին եղել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու («Գերխիտ երկնային մարմինների արագ պտույտի և սառչելու տեսության վերաբերյալ»), 1977-1985 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Միջուկային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2001-2012 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

Աշխատանքները վերաբերում են գերխիստ երկնային մարմինների ֆիզիկային, մասնավորապես ուսումնասիրել է ջերմ նեյտրոնային աստղերը և սպիտակ թզուկների սառեցման երևույթը, պիոնային և տարօրինակ աստղերի մակերևութային լիցքավորված շերտի կառուցվածքը և դրանց դիտողական դրսևորումները: Հաշվարկել է պտտվող և տատանվող սպիտակ թզուկների ու նեյտրոնային աստղերի ճառագայթած գրավիտացիոն ալիքների ինտենսիվությունը, բևեռացումը և տևողությունը: Հետազոտել է Թորն Ժիտկովի օբյեկտների նմանակ՝ կենտրոնում նեյտրոնային աստղի փոխարեն տարօրինակ աստղ պարունակող կարմիր գերհսկայի ներքին կառուցվածքը, արտաքին դրսևորումներն ու կյանքի տևողությունը:

Անդամակցություն

  • Հայաստանի ֆիզիկոսների ընկերության անդամ
  • ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտական և մեթոդական խորհրդների անդամ
  • Proceedings of the YSU (Physical and Mathematical Sciences) ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
  • 2015 թվականից «Երևանի Պետական Համալսարան» հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի անդամ

Պարգևներ

  • Երևանի պետական համալսարանի պատվոգիր
  • ՀՀ ԿԳ նախարարության պատվոգիր
  • Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ

Աշխատությունններ

  • Ալիքային պրոցեսների տեսության հիմունքներ: Դասագիրք / Գ. Հաջյան: Երևանի պետական համալսարան: Երևան: ԵՊՀ հրատ., 2013: ISBN: 9785808418011

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. «Գևորգ Սուրենի Հաջյան»։ www.ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17 
  3. «Գևորգ Սուրենի Հաջյան»։ ysu.am։ Վերցված է 2019-07-17 
  4. Հաջյան Գևորգ Սուրենի (2013)։ Ալիքային պրոցեսների տեսության հիմունքներ: Դասագիրք։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ։ ISBN 9785808418011 
The contents of this page are sourced from Wikipedia article on 06 Jan 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.