Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Programmer, politician | |
Places | Armenia | |
is | Computer scientist Software engineer Programmer | |
Work field | Technology Science | |
Gender |
| |
Birth | 23 January 1986, Yerevan | |
Age | 38 years | |
Politics: | Bright Armenia |
Biography
Գևորգ Սամվելի Գորգիսյան (ծնվ.՝ 1986 հունվարի 23, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ ծրագրավորող, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր («Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Ելք» դաշինք, «Ելք» խմբակցություն):
Կենսագրություն
Ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին Երևանում, Հայկական ԽՍՀ: 2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2013-2014 թվականներին եղել է Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015 թվականին եղել է Լուսավոր Հայաստան նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015 թվականին ընտրվել է Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ:
Կրթություն
2003 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, իսկ 2005 թվականին տեղափոխվել է Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտ, որն էլ ավարտել է 2007 թվականին:
2011 թվականին ավարտել է Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրան՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
- 2007 փետրվարի 12—2007 հունիսի 15, աշխատել է Հայնախագիծ ԲԲԸ-ում որպես կրտսեր ծրագրավորող:
- 2009 հուլիսի 1-2009 սեպտեմբերի 30, աշխատել է Հայնախագիծ ԲԲԸ-ում որպես ծրագրավորող:
- 2009 հոկտեմբերի 1-2010 մայիսի 31, աշխատել է ՍթրիմՏեք ՍՊԸ-ում որպես կայքի ադմինիստրատոր:
- 2010 հունիսի 1-2010 օգոստոսի 30, փորձաշրջան է անցել ՆաիրիՍոֆթ ընկերությունում:
- 2010 դեկտեմբերի 1-2014 դեկտեմբերի 30, աշխատել է Ալտակոդ ընկերության վեբ ծրագրավորող:
- 2015 հունվարի 31-2017 հունվարի 31, աշխատել է IAM Cloud անգլիական ընկերության վեբ դեպարտամենտի ղեկավար։
- 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, «Ելք» խմբակցության քարտուղարն է:
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ։