Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Places | Russia Armenia | ||||||||
was | Writer Dramaturge Playwright | ||||||||
Work field | Entertainment Film, TV, Stage & Radio Literature | ||||||||
Gender |
| ||||||||
Birth | 28 February 1928, Armavir, Municipal Formation of the City of Armavir, Krasnodar Krai, Russia | ||||||||
Death | 31 December 2002Yerevan, Armenia (aged 74 years) | ||||||||
Star sign | Pisces | ||||||||
Politics: | Communist Party Of The Soviet Union | ||||||||
Education |
| ||||||||
Employers |
|
Biography
Գևորգ Լիպարիտի Արշակյան (փետրվարի 28, 1928(1928-02-28), Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 31, 2002(2002-12-31), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ փոխադրվել է Հայաստան։ Երկու տարի սովորել է Լենինականի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Հետո փոխադրվել է Երևան, սովորել է Շոթա Ռուսթավելու անվան միջնակարգ դպրոցում։ Աշխատել սկսել է 13 տարեկանից։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել մինչև 1951 թվականը։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի Արագածի արշավախմբում՝ ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի փորձարանում։ 1963 թվականին որպես խմբագիր աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1966-1978 թթ. եղել է «Սովետական գրող» (մինչև 1976 թվականի կեսերը «Հայաստան») հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ։ 1979-1981 թթ. եղել է «Սովետական գրող» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության գլխավոր խմբագիր։ 1983 թվականի դեկտեմբերից եղել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի տնօրեն։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Նրա առաջին պատմվածքը՝ «Իմ հարևանուհին», տպագրվել է «Գրական թերթում», 1957 թվականին։ Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» պիեսը։ 1974 թվականին գրել է «Բակի վերջին գիշերը» կատակերգությունը։
Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Գ. Արշակյանի «Թրաշուշաններ» (Երևան, 1968), «Սև և սպիտակ կարապներ» (Երևան, 1968), «Դաղձի բույրը» (Երևան, 1975), «Գնացքներ» (Երևան, 1980), չեխերեն՝ «Թրաշուշանների հովիտը» (Պրահա, 1966), լիտվերեն՝ «Սև և սպիտակ կարապներ» (Վիլնյուս, 1972), բուլղարերեն՝ «Դաղձի բույրը» (Վառնա, 1980) գործերը։
Երկերի մատենագրությունը
- Թրաշուշաններ, Երևան, Հայպետհրատ, 1963, 122 էջ։
- Սև և սպիտակ կարապներ, Երևան, «Հայաստան», 1966, 244 էջ։
- Դաղձի բույրի, Երևան, «Հայաստան», 1972, 427 էջ։
- Գնացքներ, Երևան, «Սովետական գրող», 1978, 526 էջ։
Թարգմանությունները (ռուսերենից)
- Ծաղկուն ճամփա (մոլդովական պատմվածքների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Գ. Արշակյանը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 9548 |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 9548 |