Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Հայ գրականագետ |
was | Specialist in literature Translator Dramaturge |
Work field | Entertainment Literature |
Birth | 10 August 1881, Akhalkalaki |
Death | 1947 (aged 65 years) |
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Գևորգ Ալթունյան (այլ կիրառումներ)
Գևորգ Կարապետի Ալթունյան (օգոստոսի 10, 1881({{padleft:1881|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:10|2|0}}), Ախալքալաք, Սամցխե-Ջավախք, Վրաստան - 1947), հայ գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ։
Կենսագրություն
Գևորգ Ալթունյանը 1911 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։
Լույս են տեսել Ալթունյանի «Հայոց նախնական պատմութիւնը ըստ Մոմզէնի» (1904), «Գերմանական նոր գրականութեան պատմութիւն» (1914), «Հայ գրի եւ տպագրութեան մեծ յոբելեանը... 1512 1912» (1912) աշխատությունները, խմբագրել է Է. Մայերի «Պատմութեան տեսական եւ մեթոդաբանական խնդիրներ» (1912) ոաումնասիրությունը, կազմել դպրոցական դասագրքեր («Կենդանաբանութեան դասագիրք», 1906), թարգմանել Յ․ Վ. Գյոթեի «Ստելլա» (1902, բոլորը՝ Վաղարշապատ, Սբ Էջմիածնի տպարան), Ի. Բերդնիկովի «Նոր պետութեան վերաբերմունքը դէպի կրօնը» (1902, Ալեքսանդրապոլ, Սանոյանի և Ստեփանյանի տպարան), «Իփիգենիան Տավրոսում» (1914, Վաղարշապատ, Սբ Էջմիածնի տպարան), Հերման Զուդերմանի «Հոգսը» (1913 թ., Նվարդ Աղանյանի տպարան) գործերը։ Կրասնոդարի Հայկական թատրոնում բեմադրվել են նրա «Արտաշէս թագաւոր եւ Սաթէնիկ» (1921, անտիպ), «Սասունցի Դաւթ» (1922) պիեսները։