Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Hygienist | |
Places | Russia Armenia | |
was | Physician | |
Work field | Healthcare | |
Gender |
| |
Birth | 1895, Tbilisi, Georgia | |
Death | 1997Yerevan, Armenia (aged 102 years) |
Biography
Գեորգի Սարգսի Պապովյան (1895, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1997, Երևան, Հայաստան), հայ հիգիենիստ: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ:
Կենսագրություն
Գեորգի Պապովյանը ծնվել է 1895 թվականին, Թիֆլիսում: 1920 թվականին ավարտել է Խարկովի համալսարանը: 1940-1942 թվականներին եղել է ՀԽՍՀ առժողկոմի տեղակալ և գլխավոր սանիտարական հսկիչ, 1942-1952 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի առողջապահության կազմակերպման և սոցիալական հիգիենայի ամբիոնում, 1953-1956 թվականներին եղել է Համաճարակաբանության և հիգիենայի ինստիտուտի տնօրեն:
30 գիտական աշխատանքնարի հեղինակ է: Աշխատանքները վերաբերում են վարակիչ հիվանդությունների հիգիենային, համաճարակաբանությանն ու կանխարգելմանը: Ամփոփել է Հայաստանի նախապատերազմյան և պատերազմի տարիների սանիտարահամաճարակաբանական վիճակը:
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ
- Լենինի շքանշան (2)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Առողջապահության գերազանցիկ» նշան
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 308:
Գրականություն
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.