George Nakhshkaryan

Pedagogue
The basics

Quick Facts

IntroPedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1917, Gusanagyugh, Shirak Province, Armenia
Age108 years
Politics:Communist Party Of The Soviet Union
Education
Armenian State Pedagogical University
Awards
Order of the Red Star 
medal for distinguished military service 
Order of the Patriotic War 2nd class 
Order of the October Revolution 
Order of the Red Banner of Labour 
Order of the Badge of Honour 
The details

Biography

Գևորգ Սարիբեկի Նախշքարյան (1917, Գուսանագյուղ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1941)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Գևորգ Նախշքարյանը ծնվել է 1917 թվականին, Անիի շրջանի Գուսանագյուղ գյուղում։ Ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը և Անիպեմզայի և Մարալիկի դպրոցներում դասավանդել հայոց լեզու և գրականություն, միաժամանակ սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։

1941 թվականին, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, Գևորգ Նախշքարյանը եղել է Ձորակապի դպրոցի ուսմասվարը։ 1941 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, կամավոր մեկնել է բանակ։ Ավարտել է քաղաքական աշխատողների կարճատև դասընթացները և լեյտենանտի կոչումով մեկնել է Հյուսիսարևմտյան ռազմաճակատ՝ 200-րդ գունդը։ Կռվել է Ստարայա Ռուսիայի ուղղությամբ, Դեմյանսկի պլացդարմում։ 1943 թվականի հունվարին 76 մմ. հրանոթների մարտկոցով ոչնչացրել է թշնամու կենդանի ուժն ու տեխնիկան։ Բրյանսկի ռազմաճակատում ցուցաբերած խիզախության համար Նախշքարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով և մի շարք մեդալներով։

1946 թվականին Նախշքարյանը զորացրվել է և զբաղվել մանկավարժական աշխատանքով։ Ընտրվել է ՀԿԿ Անիի շրջկոմի քարտուղար, 1952 թվականին՝ Անիի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ապա՝ ՀԿԿ Անիի շրջկոմի առաջին քարտուղարը։ 1958-1961 թվականներին եղել է Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի նախագահը, 1961-1980 թվականներին՝ ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղարը։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։

1980-1984 թվականներին Նախշքարյանը եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսական նախարարի տեղակալ, ՀԽՍՀ 4-րդ, 6-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԿ Կենտկոմի անդամ։ Եղել է Հայաստանի որսորդների միության նախագահը։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 16 Jul 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.