Գեղամ Մալխասի Մալխասյան (1958, մարտի 8, Վեդի - 2006, օգոստոսի 19, Վեդի), հայ նկարիչ։
Նկարիչ Արման Մալխասյանի հայրն է։
Կենսագրություն
- 1971-1975 թթ. սովորել է Վեդու գեղարվեստի դպրոցում
- 1975-1981 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում
- 1977-1979 թթ. ծառայել է Խորհրդային բանակում
- 1981-1983 թթ. նկարչություն է դասավանդել Արարատի մարզի Նոր կյանք գյուղի դպրոցում
- 1983-1988 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում (դիպլոմային աշխատանքի թեման է եղել Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատունը»)
- 1989 թվականին որակավորման դասընթացներ է անցել Վիլնյուսի գեղարվեստի ինստիտուտում
- 1989 թվականից նկարչություն է դասավանդել Վեդու գեղարվեստի դպրոցում
- 1997 թվականին «Արարատ լեռը մեր աչքերով» ցուցահանդես-մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի
- 1999 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ
- 2013 թվականին Գեղամ Մալխասյանի հիշատակին նկարահանվել է «Գեղամ Մալխասյան» ֆիլմը
Ցուցահանդեսներ
- 2000 թ. Արարատ
- 2001 թ. Արտաշատ
- 2001 թ. Տալլին, Էստոնիա
- 2002 թ. Վեդու քաղաքապետարանի ցուցասրահում բացվեց Գեղամ Մալխասյանի աշակերտների ցուցահանդեսը
- 2004 թ. «Քաոս և կարգ» ցուցահանդես, Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահ
Մեջբերումներ Գեղամ Մալխասյանի մասին
«Նա մենակ է, նա քաոսի մեջ է, մի օր կփարատվի քաոսը և կճառագի լույսը»։
Արմինե Կալենց
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
Աղբյուրներ
- Կատալոգ, Գեղամ, գրաֆիկա, 2004 թ.
Պատկերասրահ
«Նախասկիզբ», 21 X 31.2, 2003
«Ծնունդի նախազգացում», 30.8 X21.1, 2003
«Եվ եղան լուսավոր մտքեր», 50 X 70
Հերթական նկարահանման ժամանակ, Արմինե Կալենց, ընկերներ, Վեդի
Ծանոթագրություններ