Գայանե Հարությունի Շագոյան (մարտի 11, 1972(1972-03-11)), Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան։ Պատմական գիտությունների թեկնածու։ Հետազոտությունների ոլորտներն են ավանդական և ժամանակակից ծիսակարգը, քաղաքի մարդաբանությունը, վիզուալ մարդաբանությունը, աղետի մարդաբանությունը, խորհրդային շրջանի մարդաբանական ուսումնասիրությունը, Հայաստանի անկախության շրջանի արվեստում կիրառվող ֆեմինիստական ռազմավարությունները։
Կենսագրություն
Ծնվել է 1972 թվականի մարտի 11-ին։ 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ազգագրության բաժինը։
Հրատարակություններ
- «Յոթ օր, յոթ գիշեր». հայոց հարսանիքի համայնապատկեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակություն, 2011, 616 էջ, ISBN 978-5-8080-0910-3
- The Second City as the First City: the Development of Gyumri from an Anthropological Perspective / Urban Spaces After Socialism: Ethnographies of Public Places in Eurasian Cities, eds. Tsypylma Darieva, Wolfgang Kaschuba, Melanie Krebs, Campus Verlag, pp. 57–79, ISBN 3593393840; ISBN 978-3593393841
- «Первый» и «второй» в образах Гюмри: опыт семиотического анализа городского текста // Критика и семиотика. Вып. 16, 2012, с. 17-47.
- The Camcorder Operator as a new Character in the Armenian Wedding, - Anthropology & Archeaology of Eurasia, Spring, 2000, vol. 38, No 4, M.E.Sharpe, NY, pp. 9–29.
- Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում։ պատմություն, հիշողություն, առօրյա (համահեղինակ)։
Մրցանակներ, դրամաշնորհներ
- Համբարձում Գալստյան անվան կրթաթոշակ է շնորհվել ակադեմիական գերազանցության համար, 1995
- Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակ, 2001
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ