Gayane Mkrtchyan

Armenian actress
The basics

Quick Facts

IntroArmenian actress
PlacesArmenia
isActor
Work fieldFilm, TV, Stage & Radio
Gender
Female
Birth24 January 1952, Yerevan
Age72 years
The details

Biography

Գայանե Մկրտչյան (հունվարի 24, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:24|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի: ՀՀ վաստակավոր արտիստ (2012): Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (1971):

Կենսագրություն

Գայանե Մկրտչյանը ծնվել է 1952 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը: Դպրոցական տարիներից հաճախել է Արշավիր Ղազարյանի և Պարզանուշ Պարոնյանի թատերական խմբակ: 1969-1993 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի: Առաջին անգամ բեմում մարմնավորել է Բոնկայի դերը Դ.Դանչևի «Հեքիաթ չորս նմանակ եղբայրների մասին» ներկայացման մեջ: 1971-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում: Պատանի հանդիսատեսի թատրոնի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Մոսկվայում, Մնջախաղի թատրոնի հետ` Միջին Ասիայում, Ուրալում, մերձմոսկովյան քաղաքներում, Գերմանիայում: 1990-1995 թվականներին ներգրավված լինելով Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատերախմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Անգլիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Կիպրոսում:

Մասնակցել է նաև ռադիոյի և հեռուստատեսության բազմաթիվ բեմադրությունների: Հանրային հեռուստատեսությունում կրկնօրինակել է մի քանի տասնյակ ֆիլմեր: 1997 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի է:

Ներկայացումներ

  • Մոխրոտ՝ Գաբբեի «Մոխրոտ»
  • Հերդա՝ Ե.Շվարցի «Ձյունե թագուհի»
  • Ազնվական կին՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
    • Յորքի դքսուհի՝«Ռիչարդ Երրորդ»
  • Հերո՝ «Ոչնչից մեծ աղմուկ»
  • Մարիաննա՝ Մոլիերի «Տարտյուֆ»
  • Վալյա Բորց՝ Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա»
  • Ժեննի Մարքս՝ Քսանինի «Ես մարդ եմ»
  • Ջեմմա՝ Վոյնիչի «Բոռը»
  • Աստրիդ՝ Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը»
  • Սիդ՝ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները»
  • Մայր՝ Լ.Բերֆուզիի «Մեր ծնողների նևրոզները»
  • Դքսուհի՝ Միխայիլ Բուլգակով «Դոն Քիշոտ»
  • Ռուս կին՝ Ն.Դուրյանի «Հեյ, ջան Երևան»
  • Կատերինա՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»
  • Մաթիլդա՝ Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»
  • Լուսյա՝ Լ.Անթառանյանի «Անառակ դստեր վերադարձը»

    Ռադիոբեմադրություններ

    • Ա.Վամպիլովի «Մի անգամ Չուլիմսկում»
    • Սեդա՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ»
    • Էրենդիրա՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Պատմություն Էրենդիրայի և տատիկի մասին»

    Հեռուստաներկայացումներ

    • Սոնյա՝ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»
    • Սոֆիյկու՝ Իոն Դրուցեի «Կասսամարե»

    Հեռուստասերիալներ

    • «Որբերը»
    • «Վերադարձ»
    • «Ուր է իմ տղամարդը»

    Պարգևներ

    • ՀՀ վաստակավոր արտիստ, 2012
    • ԽՍՀՄ Աշխատանքի արիության մեդալ

    Ծանոթագրություններ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.