Garush Harjants

հայ ծաղրանկարիչ, թատերական ռեժիսոր, դրամատուրգ, բանաստեղծ
The basics

Quick Facts

Introհայ ծաղրանկարիչ, թատերական ռեժիսոր, դրամատուրգ, բանաստեղծ
isTheater professional Theatre director Writer Poet Playwright Cartoonist
Work fieldArts Film, TV, Stage & Radio Literature
Gender
Male
Birth7 May 1947, Hatsik
Age77 years
ResidenceLos Angeles
The details

Biography

Գարուշ Հարյանց (1947, մայիսի 7, Հացիկ, Շիրակի մարզ), հայ բանաստեղծ, բեմադրիչ, դրամատուրգ, ծաղրանկարիչ։

Կենսագրություն

Ծնվել է 1947 թվականի մայիսի 7-ին, Ախուրյանի շրջանի (Շիրակի մարզ) Հացիկ գյուղում։ 1977 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Նույն թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին՝ «Վարդավառ» գիրքը, 1980 թվականին՝ երկրորդ «Հրդեհի ծաղիկներ»-ը, որը 1992 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության Հովհաննես Շիրազի անվան առաջին մրցանակին, 1984 թվականին՝ երրորդ «Հայրական ժամանակ»-ը, 1986 թվականին՝ «Եվան ու Աստղինեն» մանկականը։

Աշխատել է Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկ և տեկնիկային թատրոններում, ուր բեմադրվել են «Երեք խոզուկներ» և «Սատանան ու տոնածառը» մանկական պիեսները։ 1986-1988 թթ. գլխավոր տնօրենի պաշտոնում ղեկավարել է Շիրակի գոտու «Սոյուզպեչատ» միավորումը։ Երկրաշարժից հետո աշխատել է Երևանի հեռուստաթատրոնում իբրև խմբագիր, որտեղ բեմադրել է «Ես եմ փեսան» տրագիկոմեդիան՝ ըստ Երուխանի «Մարկոս ախպոր սերը» նորավեպի։ 1993-1994 թթ. դասախոսել է Երևանի թատերական ինստիտուտում և ղեկավարել «Ուսանողական» թատրոնի աշխատանքները որպես գեղարվեստական տնօրեն։

2004 թվականին տեղափոխվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք, որտեղ 2000 թվականին հրատարակել է «Անֆիլադա» գիրք-պոեմը, 2007 թվականին՝ «Հազար և մեկ համազարկ» քառյակների հատընտիրը, որը արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» առաջին ամենամյա գրական մրցանակին՝ «Տարվա լավագույն գիրք» անվանակարգում։

Հեղինակի բանաստեղծություններից թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն, սլովակերեն։ Իսկ "Fhilantropy" անգլերեն գրված նրա չափածո գործն արժանացել է The International Library of Poetry կազմակերպության "Editor's Choice Award" ամենամյա մրցանակին։ Բազմաժանր գրողը 2005 թվականից Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) քարտուղարն է։ Հեղինակել է «Պապն ու թոռները» առականին, «Ներկա շարունակական» բանաստեղծական ժողովածուն և «Երկրաշարժի հարսնացուն» վիպակը։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 23 Jul 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.