Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Architect | |
is | Architect | |
Work field | Engineering | |
Gender |
| |
Birth | 22 April 1937 | |
Age | 87 years |
Biography
Գառնիկ Սմբատի Շախկյան (1937, ապրիլի 22, Շնող, Լոռու մարզ), հայ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, (2012)։
Կենսագրություն
1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան՝ ճարտարապետություն մասնագիտության գծով։ 1987 թվականին վերապատրաստման դասընթացներ է անցել Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։ 1992 թվականին սովորել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։ 1961-1967 թթ. եղել է Ալավերդի քաղաքի գլխավոր ճարտարապետը, 1967-1978 թթ.` Հայկոմուննախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ, ճարտարաշինական բաժնի վարիչ։ 1978 թվականից դասախոսում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։ Հեղինակ է 15 գրքի, 250-ից ավելի հոդվածների։
Հեղինակ է հետևյալ ճարտարապետական կառույցների`
- Գրողների ստեղծագործական տունը Ծաղկաձորում, 1976
- Հյուրանոցներ Արմավիր (1974), Մարտունի (1980) քաղաքներում
- Ալավերդի քաղաքի քաղաքապետարանի շենքը, 1975
- Մանկական ճամբար Ծաղկաձորում, 1977
- Նեղուցի մատուռ, 2006
- Հուշակառույցներ Ալավերդի քաղաքում, Շնող (1980), Լճկաձոր (1986) գյուղերում
- Բնակելի տներ, կոմունալ օբյեկտներ ՀՀ տարբեր շրջաններում
Անդամակցություն
- ՀՀ Լեզվի գերագույն խորհրդի անդամ ճարտարապետության գծով
- ՀՀ Պետական մրցանակների ճարտարապետության հանձնախմբի անդամ
- ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի խորհրդի անդամ
- Հայաստանի ճարտարապետների միության անդամ
- Հայաստանի գրողների միության անդամ, 2007
- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
- ԵՐՃՇՊՀ-ի ճարտարապետական ֆակուլտետի և մասնագիտական խորհուրդների անդամ
- Ճարտարապետական գծով դոկտորական ատենախոսությունների մասնագիտական խորհրդի անդամ
Գործունեություն
Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ճարտարապետության պատմության և տեսության հարցերին, Լոռու ճարտարապետական դպրոցին («Օձունի եկեղեցին», 1983, «Լոռի. պատմության քարակերտ էջերը», 1986)։ Մասնավորապես հիմնավորել է 8-9-րդ դդ. Հայաստանում շինարարական գործունեության ընթացքը, շրջանառության մեջ դրել մինչ այդ անհայտ կամ սակավ հայտնի հուշարձաններ և շինարարական իրողություններ։
Պարգևներ
- Սոֆիայի «Բիենալե-91»-ի դափնեկիր
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2012)
Երկեր
- Օձունի եկեղեցին, Ե., 1983
- Լոռիի պատմության քարակերտ էջերը, Ե., 1986
- Խորհրդային Հայաստանի ճարտարապետական հուշարձանները (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Ե., 1999
- Կայծոն-Շնող հայրենագիտարան, Ե., 1999
- Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքներ, Ե., 2001
- Հայ ժողովրդի ճարտարապետական-շինարարական գործունեությունը 7-9-րդ դարերում, Ե., 2004
- Պատկերազարդ կենսագրական հայրենագիտարան, Ե., 2004
- Հովհաննես Թումանյան, Հայրենագիտական համանվագներ, Ե., 2005
- Ոգի, գույն, կերպար, Եր., 2009
- Թումանյանի ընտանեկան աշխարհը, Եր., 2011