Garbis Zobyan

Armenian opera singer
The basics

Quick Facts

IntroArmenian opera singer
PlacesArmenia
wasSinger Opera singer
Work fieldMusic
Gender
Male
Birth24 May 1915
Death20 September 2002 (aged 87 years)
The details

Biography

Կարպիս Արամի Զոբյան (1915, մայիսի 24, Քաստեմանի, Թուրքիա - 2002, սեպտեմբերի 20, Նյու Յորք), հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր)։ Ռումինիայի վաստակավոր արտիստ (1963)։

Կենսագրություն

Կարպիս Զոբյանը ծնվել է Թուրքիայի Քաստեմանի քաղաքում: 1948 թվականին ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան: 1948 թվականից Տիմիշոարայի, 1949 թվականից՝ Բուխարեստի օպերային թատրոնների մեներգիչ: 1968 թվականից ապրում է ԱՄՆ-ում, ելույթներ ունենում տարբեր օպերային խմբերի հետ զանազան քաղաքներում։ Դերերգերից են՝ Կանիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Կավարադոսի (Պուչինիի «Տոսկա»), Ռադամես, Օթելլո, Մանրիկո (Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Տրուբադուր»), Դոն Խոզե (Բիզեի «Կարմեն»), Տուրիդդու (Մասկանյիի «Գեղջկական ասպետություն»), Գերման (Չայկովսկու «Պիկովայա դամա»)։ Հանդես է գալիս նաև կամերային համերգներով․ Շուբերտի, Շումանի, Վոլֆի, ինչպես և ռուսական, ռումինական ու հայկական երգերի լավագույն մեկնաբաններից է։

Պարգևներ

Արժանացել է Ռումինիայի ԽՍՀ պետական մրցանակի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 697
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.