Garabed der Sahaghian

The basics

Quick Facts

PlacesTurkey
wasPoet Historian Philologist Editor Contributing editor
Work fieldJournalism Literature Social science
Gender
Male
Birth1882, Muş, Turkey
Death18 June 1915 (aged 33 years)
The details

Biography

Կարապետ Մովսեսի Տեր-Սահակյան (1882, Մուշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 18, 1915(1915-06-18), Անիֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, բանաստեղծ, խմբագիր։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։

Կենսագրություն

1906-1913 թվականներին եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1914-1915 թվականներին՝ Տրապիզոնի Մխիթարյան վարժարանի տեսուչը։ Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ, բանաստեղծություններ, դրամաներ։ Ղևոնդ Ալիշանի մահից հետո հրատարակել է նրա «Հայաստան, յառաջ քան զլինելն Հայաստան» (1904) աշխատությունը, որին կցել է արժեքավոր մեկնաբանություններ ու լրացումներ։ Տեր-Սահակյանի պատմագիտական գործերից առավել արժեքավոր է «Հայ կայսերք Բյուզանդիոնի» (1905) մենագրությունը, որտեղ բյուզանդական, հայկական և այլ աղբյուրների հիման վրա ներկայացրել է 6-12-րդ դարերի Բյուզանդիայի կայսրության հայազգի 12 կայսրեր։ Նրանց մեծ մասի ազգության պատկանելության հետ կապված տեղեկությունները Տեր-Սահակյանը քաղել է հունական աղբյուրներից։ Գրքում ներկայացված են նաև բյուզանդական թագի 6 հայ հավակնորդներ (7-9-րդ դարեր), ութ հայ կայսրուհիներ (8-13-րդ դարեր), հիշատակված են հայ զորավարներ։ Այս աշխատությամբ Տեր-Սահակյանը ուրվագծել է հայ բյուզանդագիտության ծրագիրը՝ ընդգծելով հատկապես բյուզանդական մատենագրության մեջ հայերին վերաբերող տեղեկությունների հավաքման ու բացահայտման կարևորությունը։

Մեծ Եղեռն

1915 թվականի հունիսի 18-ին թուրքական 60 ժանդարմներ և զինվորականներ Տրապիզոնի վիլայեթի Թոց գյուղում ապաստան գտած բոլոր քաղաքացի ընտանիքներին հավաքում և փակում են Պողոս Մարիմյանի տան մեջ։ Այդ ընտանիքների հետ էր նաև Կարապետ Տեր-Սահակյանը։ Թուրքերը սվիններով շրջապատած նրանց տանում են կես ժամ հեռավորության վրա գտնվող Անիֆա գյուղի ձորերի մեջ և սպանում բոլորին։ Սպանված Կարապետ Տեր-Սահակյանը ուներ բազմաթիվ ձեռագիր աշխատություններ, որոնք թուրքական կառավարությունը այրում և փչացնում է։

Երկեր

  • «Հայ կայսերք Բյուզանդիոնի», Վենետիկ, 1905, Հատոր Ա, Բ․
  • Բանաստեղծութիւններ (առաջաբանը՝ Մ. Ճանաշյանի), Վենետիկ, 1965:

Ծանոթագրություններ

  1. «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.
  2. Ծխացող հուշեր

Աղբյուրներ

  • «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 685
The contents of this page are sourced from Wikipedia article on 26 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.