Galust Ohanyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
wasEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1911, Vahagni, Lori Region, Armenia
Death8 October 1944Byelorussian Soviet Socialist Republic, Lithuanian–Byelorussian Soviet Socialist Republic, Soviet Union (aged 33 years)
Politics:Communist Party Of The Soviet Union
Education
Institute for Philosophie, Literature and History in Moscow(1933—1937)
Awards
Order of the Red Star 
Order of the Patriotic War 1st class 
The details

Biography

Գալուստ Աղաջանի Օհանյան (1911, Վահագնի, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1944(1944-10-08), Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ ԽՄԿԿ անդամ (1941): Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Գալուստ Օհանյանը ծնվել է 1911 թվականին, Գուգարքի շրջանի Շահալի (այժմ՝ Վահագնի) գյուղում։ Հայրենի գյուղի դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Լենինական, սովորել և ավարտել է մանկավարժական տեխնիկումը և ուսուցչական աշխատանքի անցել Թումանյանի շրջանի Օձուն գյուղում։ 1933-1937 թվականներին սովորել է Մոսկվայի փիլիսոփայական-պատմագրական ինստիտուտում, ավարտելուց հետո աշխատանքի անցել Նովոչերկասսկի գյուղատնտեսական ինստիտուտում. եղել է ամբիոնի վարիչ։ 1938 թվականին ընդունվել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան՝ փիլիսոփայության գծով, պաշտպանել թեկնածուական դիսերտացիա և աշխատել որպես մարքսիզմ-լենինիզմի դասախոս։ 1941 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։

Պատերազմի առաջին օրերից Օհանյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Թշնամու դեմ կռվել է Մոսկվայի մատույցներից մինչև Բելոռուսիայի Կրասնի քաղաքը։ Խիզախության համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, «Արիության համար» և այլ մեդալներով։ Գվարդիայի կապիտան, հրետանային դիվիզիոնի կուսկազկմակերպիչ Օհանյանը երեք անգամ վիրավորվել է, բայց ապաքինվելուց հետո վերադարձել գործող բանակ։

1944 թվականի հոկտեմբերի 8-ին Օհանյանը զոհվել է Բելոռուսական ԽՍՀ Կրասնի քաղաքի ազատագրման համար մղված մարտերից մեկում։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի շքանշան
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 21 Jul 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.