Գագիկ Արկադիի Ադիլխանյան (Ադիլխանով) (սեպտեմբերի 25, 1955(1955-09-25), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայկական թատրոնի ու կինոյի դերասան։ Դերասանուհի Վեներա Թարզյանի ամուսինը, Թբիլիսիի Պ․ Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասան Արկադի Ադիլխանյանի որդին։
Կենսագրություն
Գագիկ Ադիլխանյանը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 25-ին Թբիլիսիում։ 1973 թվականին ավարտել է Թբիլիսիի հայկական դպրոցը: 1975 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստական ուսումնարանի ոսկորի մշակման բաժին, որն ավարտել է 1977 թվականին։ Ավարտելուց հետո մինչև 1996 թվականն աշխատել է Թբիլիսիի Ս. Շահումյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան:
1996 թվականից՝ Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան։
Դերերը թատրոնում
Թբիլիսիի Շահումյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Հեղինակ | Ներկայացում |
---|
Գաբրիել Սունդուկյան | Խաթաբալա |
Ավքսենտի Ցագարելի | Խանումա |
Նոդար Դումբաձե | Հավերժության օրենք |
Նար-Դոս | Սպանված աղավնի |
Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|
| Կտակ | քաղաքացի |
Պերճ Զեյթունցյան | Արշակ թագավոր | Արշակավանցի |
Անտոն Չեխով | Բալի այգի | Իվան |
Ուիլյամ Շեքսպիր | Ռիչարդ Երրորդ | եպիսկոպոս |
| Մենախոսություն | ամուսին |
Գաբրիել Սունդուկյան | Էլի մեկ զոհ | Գեներալ Սուրաթով |
Ֆրանց Վերֆել | Մուսա լեռան 40 օրը | մուսալեռցի |
Գաբրիել Սունդուկյան | Պեպո | վրացի իշխան |
Ալբեր Կամյու | Կալիգուլա | պոետ |
Մուրացան | Ռուզան | թաթար |
Ռոլանդ Շառոյան | Մեր բաժին ուրախությունը | սասունցի |
Ֆիլմագրություն
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|
2013 | Մեր գյուղը | դրվագ |
2011 | Փեսացուն կրկեսից | |
2010 | Ջոկեր | ծեր չեչենցի |
1987 | Ինչպես է տանը, ինչպես են գործերը | խելառ փոստատար |
1987 | Օտար խաղեր | |
1986 | Մենավոր ընկուզենի | Սանոյան |
Ծանոթագրություններ