Gabriel Avetikyan

Հայ բանասեր, թարգմանիչ
The basics

Quick Facts

IntroՀայ բանասեր, թարգմանիչ
A.K.A.Габриэл Аветикян
A.K.A.Габриэл Аветикян
wasReligious scholar Translator Philologist Linguist Lexicographer Theologian
Work fieldLiterature Religion Social science
Gender
Male
Birth1750, Istanbul
Death24 December 1827Venice (aged 78 years)
ResidenceVenice
The details

Biography

Գաբրիել Ավետիքյան (1750 կամ սեպտեմբերի 19, 1751({{padleft:1751|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:19|2|0}}), Ստամբուլ, Թուրքիա - դեկտեմբերի 24, 1827({{padleft:1827|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:24|2|0}}), Վենետիկ, Province of Venice, Ավստրիական կայսրություն), հայ բանասեր, թարգմանիչ, լեզվաբան, քերական-բառարանագիր, աստվածաբան, Մխիթարյան միաբանության անդամ։

Կենսագրություն

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից տեղափոխվել է Վենետիկ, սովորել Մխիթարյանների վարժարանում, ընդունել հոգևորականի կոչում, վարել վարչական մի շարք պաշտոններ։

Նրա առաջին աշխատությունը լույս է տեսել 1792 թվականին՝ «Քերականութիւն Թոսքանական լեզուի»։ Ապա միմյանց հետևից հրատարակել է «Մեկնութիւն չորեքտասան թղթոց Երանելւոյն Պողոսի առաքելոյն» (1806), «Բացատրութիւն շարականաց» (1814), «Քերականութիւն հայկական» (1815), «Տեսարանք, արարեալ աշխարհօրէն ոճով» (դասագիրք, 1816), «Քերականութիւն համառօտ» (1818, 1823), «պատարագամատոյց հայոց» (հայերեն և լատիներեն, 1823), ինչպես և կրոնական մի քանի գրքեր։ Մասնակցել է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի ստեղծմանը, գրելով ամբողջ Ա տառը։ Կատարել է թարգմանություններ, մեծ մասամբ կրոնական բովանդակությամբ։ Հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Նարեկը», նաև նրա բացատրությունը՝ «Նարեկլուծը»։

Ծանոթագրություններ


The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.