G. M. Frank

Russisch natuurkundige (1904-1976)
The basics

Quick Facts

IntroRussisch natuurkundige (1904-1976)
A.K.A.Gleb Mikhaĭlovich
A.K.A.Gleb Mikhaĭlovich
PlacesRussia
wasScientist Physicist
Work fieldScience
Gender
Male
Birth11 May 1904, Nizhny Novgorod, Russia
Death10 October 1976Moscow, Russia (aged 72 years)
Star signTaurus
Politics:Communist Party Of The Soviet Union
The details

Biography

Գլեբ Ֆրանկ (ռուս.՝ Глеб Михайлович Франк; մայիսի 24, 1904, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1976, Մոսկվա, ԽՍՀՄ) խորհրդային կենսաֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966-ից), ԲԳԱ թղթակից անդամ (1945)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Մաթեմատիկոս Միխայիլ Ֆրանկի որդին, ֆիզիկս Իլյա Ֆրանկի եղբայրը, ավարտել է Ղրիմի համալսարանը (1925)։

Գլեբ Ֆրանկի գործուն մասնակցությամբ են ստեղծվել ՍՍՀՄ ԲԳԱ կենսաֆիզիկայի (1948) և ՍՍՀՄ ԳԱ կենսաֆիզիկայի ինստիտուտները (1952), որոնց տնօրենն է եղել համապատասխանաբար 1948–51-ին և 1957-ից։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ուլտրամանուշակագույն ճառագայթման կենսաբանական ազդեցությանը, մկանային կծկման և նյարդային դրդման կենսաֆիզիկային։

Մասնակցել է սովետական առաջին էլեկտրոնային մանրադիտակի ստեղծմանը։ Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել կենսաբանական ֆիզիկայի ոլորտում վերաբերող համալիր հետազոտությունների կոորդինացիոն կենտրոնը: Եղել է ՅՈԻՆԵՍԿՕ-ին կից կենդանի բջջի ուսումնասիրման միջազգային կազմակերպության փոխպրեզիդենտ (1961 թվականից)։ Կենսաֆիզիկոսների միջազգային կազմակերպության խորհրդի ա՚նդամ (1961 թվականից), Աստղագնացության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, մի շարք երկրների ԳԱ պատվավոր անդամ։

Ստացել է ՍՍՀՄ պետական մրցանակ (1949, 1951, 1978, ետմահու)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշաններով։

Մահացել է Մոսկվայում 1976 թվականին, թաղված է Պուշչինոյում, ՌԴ ԳԱ թեորետիկ և փորձարարական կենսաֆիզիկայի համալսարանի մուտքից ոչ հեռու:

Ծանոթագրություններ

  1. Франк Глеб Михайлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Биография

Արտաքին հղումներ

  Չափորոշչային վերահսկողություն
  Չափորոշչային վերահսկողություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 697
The contents of this page are sourced from Wikipedia article on 08 Oct 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.