Fimi of Armenia, Lady of Sidon

Princess of Armenian Kingdom of Cilicia
The basics

Quick Facts

IntroPrincess of Armenian Kingdom of Cilicia
PlacesArmenia
isPrincess Noble
Work fieldRoyals
Gender
Female
Death1308Drazark monastery, Adana Province, Armenian Kingdom of Cilicia
Family
Mother:Isabella, Queen of Armenia
Father:Hethum I
Siblings:Leo II, King of Armenia Thoros of Armenia Rita of Armenia, Lady of Saravantikar Marie of Armenia Sibylla of Armenia Princess Isabella of Armenia
Spouse:Julian Grenier
Children:Balian Grenier Jean Grenier Marguerite Grenier
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիմի (այլ կիրառումներ)

Ֆիմի Հեթումյան, նաև Եվփիմեա (ծննդյան թվականն անհայտ - դեկտեմբերի 2, 1309, Դրազարկի վանք), Կիլիկիայի հայկական թագավորության արքայադուստր, իշխանուհի, Կիլիկիայի Հեթում Ա թագավորի և Զաբել թագուհու ավագ դուստրը, Կիլիկիայի Լևոն Գ թագավորի քույրը և Սիդոնի սենյոր Ջուլիան Գրանիերի կինը: Ֆիմին սերվում էր Հեթումյանների թագավորական տոհմից:

Կենսագրություն

Ֆիմի Հեթումյանը 1252 թվականին ամուսնացել է ֆրանսիացի իշխան Ջուլիան Գրանիերի (Ճուլիան, Յուլիան) հետ, որը Սիդոնի (Սայիդ) տերն էր: Ֆիմիի հայրը՝ Հեթում Ա-ն նրա ամուսնության ժամանակ, որպես օժիտ վճարել է 100 000 հայկական բիզանդ: 1263 թվականին, պատերազմի պատճառով, Ֆիմին հեռանում է Սիդոնից և իր Բալիան (Պալիան) և Հովհան (Ճուան) որդիների և Մարգարիտա (Մարկրուն կամ Մառինէ) աղջկա հետ գնում Կիլիկիա, զրկվելով իր իշխանությունից, պատսպարան է փնտրում իր հոր արքունիքում: Այստեղ եղբայրը՝ Լևոն Գ-ն նրան մի շքեղ ավետարան է նվիրում: Հովհաննես եպիսկոպոս արքաեղբայրն էլ նվիրում է Հոբի և Սողոմոնի գրքերը, իբրև մխիթարություն Ֆիմիի դառնացյալ սրտին:

Հովհաննես Արքաեղբոր ձոնականը նվիրված արքայադուստր Ֆիմի Հեթումյանին՝

«Ընկալ, ով աստուածասէր և գթասէր հոգի, մեծդ ըստ մարմնոյ և բարգաւաճդ ըստ ոգւոյ՝ ծիրանածինդ Ֆիմի, զբաղձալին քոյ, երկամբք ձեռին մեղապարտիս Յովհաննէս եպիսկոպոսի՝ եղբօր հօր քո, որով յԱստուած և յաստուածայինսն խոկասցիս միշտ, և տրտմեալ սրտի քո սփոփանս սովաւ արասցես. գիտենալով զի սեփհական է մարդկան նժդեհութիւն և պանդխտութիւն և փորձանք, որոց անդորր տացէ ձեզ, որ ամենահնարն է»:

1274 թվականին մահանում է Ֆիմի Հեթումյանի ամուսինը` Ջուլիան Գրանիերը և այրիացած արքայադուստրը կրոնավորուհի դառնալով վանք է մտնում: Դառնում է Տյուրոսի Ս. Աստվածածին վանքի (Կիպրոս) մայրապետը, որը կառավարում էր 1308 թվականին, խոր ծերության ժամանակ:

Արքայադուստր Ֆիմին մահացել է 1309 թվականի դեկտեմբերի 2-ին Դրազարկի վանքում:

Ընտանիքը

Ամուսինը` Ջուլիան Գրանիեր (?-1274), ամուսնացած են եղել 1152-ից մինչև 1163 թվականը.

Երեխաները՝

  1. Բալիան Բ Գրանիեր (մահ. 1277)
  2. Հովհան Գրանիեր (մահ. 1289)
  3. Մարգարիտա Գրանիեր (Գի Բ Էմբրիակոյի կինը)

Ծանոթագրություններ

  1. «Հայապատում», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, հատոր Գ, էջ 159
  2. «Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր ժամագիրքին», Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյան, Անթիլիաս, 1933, 98 ա, 100 ա
  3. «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, ըստ Այասի հաշվեցուցակի, էջ 370
  4. «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 146
  5. «Պատմական պատկերներ», Երվանդ Շահազիզ, Թիֆլիս, 1903, էջ 97, 120
  6. «Մի էջ հայ արուեստի և մշակոյթի պատմութիւնից», Գարեգին արք. Հովսեփյան, Հալեպ, 1930, էջ 24
  7. «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 154
  8. «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 145-146
  9. «Հայապատում», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, էջ 486-487
  10. «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», 1914, Վենետիկ, հատոր Ա, էջ 164-165
  11. «Revue des Etudes Armeniennes», 1928, էջ 22-24
  12. «Յուշիկք հայրենեաց հայոց», Ղևոնդ Ալիշան, հատոր Բ, Վենետիկ, 1869, էջ 538-565
  13. «Հայապատում», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, էջ 545
  14. «Կիպրոս կղզի», Բակուրան, Նիկոսիա, 1903, էջ 62, 116

Աղբյուրներ

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 249-250 (2. Ֆիմի, 3. Ֆիմի)
  • «Հայապատում», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, հատոր Գ, էջ 159, (486-487)
  • «Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր ժամագիրքին», Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյան, Անթիլիաս, 1933, 98 ա, 100 ա
  • «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 145-146, 154, ըստ Այասի հաշվեցուցակի՝ 370
  • «Պատմական պատկերներ», Երվանդ Շահազիզ, Թիֆլիս, 1903, էջ 97, 120
  • «Մի էջ հայ արուեստի և մշակոյթի պատմութիւնից», Գարեգին արք. Հովսեփյան, Հալեպ, 1930, էջ 24
  • «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», 1914, Վենետիկ, հատոր Ա, էջ 164-165
  • «Revue des Etudes Armeniennes», 1928, էջ 22-24
The contents of this page are sourced from Wikipedia article on 01 Aug 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.