Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Ֆելիքս Սիմոնյան (1942, ապրիլի 27, Երևան), հայ թավջութակահար, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)։
Կենսագրություն
Ֆելիքս Սիմոնյանը ծնվել է Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը: Աշակերտել է ռուս դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստոպովիչին։ 1976-1990 և 1990-2000 թվականներին եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական լարային քառյակի թավջութակահարը։ Մենահամերգներով և քառյակի կազմում հանդես է եկել Փարիզի «Gaveau Halls»-ում, Վիեննայի պետական թատրոնում, Զալցբուրգի Մոցարտեումում, Ստոկհոլմի թագավորական, Վենեցիայի «Doge» պալատներում, Բուենոս Այրեսի «Colon» համերգասրահում, Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամում»: Կատարել է Ֆրանց Շուբերտի, Բեթհովենի, Օնգզերի, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Սիմոնյանի համար գրվել են ավելի քան 60 երկեր։ Նրա գրած երաժշտությունները կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Հունաստանում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և այլուր:
Ստեղծագործություններ
- «Նարեկացի»
- «Տեսանելիից վեր»
- «Կիլիկիա»
Գործիքավորումներ
- Մ. Մառե՝ «Ֆոլիա»
- Գ. Ֆրեսկոբալդի՝ «Կասսադո», « Տոկկատա»
Պարգևներ, մրցանակներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984
- ՀՀ պետական մրցանակ
Տես նաև
- Կոմիտասի անվան պետական լարային քառյակ