Ezekim Vardanyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1917, Karchaghbyur, Gegharkunik Province, Armenia
Age108 years
Politics:Communist Party Of The Soviet Union
Education
Armenian State Pedagogical University(—1955)
Awards
Order of the Red Star 
The details

Biography

Եզեկիմ Բարեղամի Վարդանյան (1917, Կարճաղբյուր, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ «Ժողովրդական կրթության գերազանցիկ»։ ԽՄԿԿ անդամ (1940): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Եզեկիմ Վարդանյանը ծնվել է 1917 թվականին Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր գյուղում։ 1939 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը և նշանակվել Կարճաղբյուրի թերի միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչ։

1941 թվականի սեպտեմբերին Եզեկիմը մեկնել է ռազմաճակատ։ Ակտիվորեն մասնակցել է Կուբանի մի շարք քաղաքների ու բնակավայրերի, այդ թվում՝ նաև Կրասնոդար քաղաքի ազատագրման մարտերին։ 1943 թվականին Վարդանյանը գործուղվել է Սարատովի ռազմաքաղաքական ուսումնարանում սովորելու։ 1944 թվականին լեյտենանտի կոչումով մեկնել է ռազմաճակատ և նշանակվել 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի 5-րդ հարվածային բանակի 215-րդ հրաձգային դիվիզիայի 612-րդ հրաձգային գնդի 2-րդ գումարտակի կուսակցական կազմակերպիչ և մասնակցել է Լիտվայի ազատագրմանը։ Մարտերից մեկում վիրավորվել է և ուղարկվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո նորից մեկնել է ռազմաճակատ, այս անգամ՝ որպես 184-րդ հրաձգային դիվիզիայի 294-րդ գնդի 3-րդ գումարտակի կուսկազմակերպիչ։ 1945 թվականի օգոստոսին Սախալինում մարտնչել է ճապոնական միլիտարիստների դեմ։ Մարտերում ցուցաբերած արիության և անձնվիրության համար Վարդանյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մի շարք մեդալներով։

Վարդանյանը զորացրվելուց հետո շարունակել է մանկավարժական գործունեությունը։ Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցում դասավանդել է մաթեմատիկա։ Աշխատանքին զուգընթաց 1955 թվականին ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթի ֆակուլտետը։ Եղել է Կարճաղբյուրի դպրոցի տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տեղակալը։ 1940 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Պարգևատրվել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ»

Ծանոթագրություններ

  1. Հարությունյան Ա. Հ. և ուրիշներ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ Երեք գրքով։ Գիրք 3-րդ, Լույս, 1987, 289 էջ։
The contents of this page are sourced from Wikipedia article on 25 Aug 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.