Evgeny Zakharovich Barsukov

Soviet military officer
The basics

Quick Facts

IntroSoviet military officer
A.K.A.Evgeny Z. Barsukov Evgeny Barsukov
A.K.A.Evgeny Z. Barsukov Evgeny Barsukov
PlacesRussia
wasMilitary personnel
Work fieldMilitary
Gender
Male
Birth28 March 1866, Smolensk
Death21 January 1957Riga (aged 90 years)
The details

Biography

Եվգենի Բարսուկով (ռուս.՝ Евгений Захарович Барсуков, մարտի 28, 1866(1866-03-28), Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1957(1957-01-21), Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային զորապետ, գիտնական, հրետանու գեներալ-մայոր (1944 թ.), ռազմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ակադեմիայի հրետանային գիտության իսկական անդամ:

Կենսագրություն

Ընդհանուր կրթությունը ստացել է Օրլովի Բախտինի կադետական կորպուսում: 1885 թվականին ավարտել է Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարանը և որպես կրտսեր սպա գործուղվել 25-րդ հրետանային բրիգադա: 1888 թվականին ստանում է պորուչիկի, 1895 թվականին` շտաբս-կապիտանի կոչում: Նույն թվականին ավարտում է Գլխավոր Շտաբի Նիկոլաևյան ակադեմիան: 1898 թվականին կապիտան Բարսուկովը դասավանդում էր Տվերի հեծելազորային ուսումնարանում: 1899 թվականից ծառայում էր Գլխավոր հրետանային վարչությունում: 1905 թվականից եղել է փոխգնդապետ, գերազանց ծառայության համար 1908 թվականին ստացել է գնդապետի կոչում: 1910-1915 թվականներին եղել է հրետանու գեներալ- հրահանգչին կից գործերի կառավարիչ, ԳՀՎ-ի Հրետանային կոմիտեի անդամ, Գլխավոր Շտաբի Գլխավոր վարչությանը կից բանակի վերակազմավորման և հրետանային կանոնադրության մշակման հանձնաժողովի անդամ: Միաժամանակ դասավանդել է Սպայական հրետանային դպրոցում:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Գերագույն Գլխավոր հրամանատարի ռազմակայանին կից հրետանու գեներալ-հրահանգչի դաշտային վարչության պետ, հատուկ նշանակության ծանր հրետանու կազմակերպման հաձնաժողովի նախագահ գեներալ-մայորի աստիճանով: 1917 թվականի հեղափոխությունից հետո անցել է խորհրդային իշխանության կողմը: 1918 թվականի ապրիլից եղել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի, Արևմտյան տեղամասի ջոկատների հրապատվարի հրետանու հրահանգիչ, սեպտեմբերից` Արևմտյան տեղամասի ջոկատների հրապատվարի հրետանու Լուծարային հանձնաժողովի նախագահ և Պաշտպանության Արևմտյան շրջանի պաշտպանության ռազմական ղեկավարի տեղակալ, հոկտեմբերից` Արևմտյան բանակի հրամանատարի օգնական, 1918 թվականի դեկտեմբերից մինչև 1919 թվականի հոկտեմբեր` Արևմտյան օկրուգի ռազմական ղեկավար: 1924 թվականի հոկտեմբերից եղել է Ռազմա-պատմական բաժնի հատուկ հանձնարարությունների գծով հրահանգիչ, որը 1925 թվականի փետրվարից վերանվանվում է Պատերազմի փորձի ուսումնասիրության և օգտագործման վարչության, իսկ 1926 թվականի հուլիսից` Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Շտաբի Գիտա-կանոնադրական բաժին:

1932 թվականի մայիսից եղել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Շտաբի ենթակայության ներքո, 1934 թվականի հուլիսի 22-ից ազատվել է ծառայությունից:

1944 թվականի սեպտեմբերից հրետանու պաշտոնաթող գեներալ- մայոր էր: Թաղված է Ռիգայում, Ռայնիսի գերեզմանատանը:

Պարգևներ

ԽՍՀՄ

  • Լենինի շքանշան
  • Կարմիր Դրոշի շքանշան
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (5.12.1944 թ.)
  • Ստալինյան մրցանակ (1942 թ.)

Ռուսական կայսրություն

  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1904 թ.)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1906 թ.)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1912 թ.)

Երկեր

Ծանոթագրություններ

  1. Барсуков Евгений Захарович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Барсуков, Евгений Захарович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. : Советская энциклопедия, 1969-1978.
  3. «Русская армия в Великой войне: Картотека проекта: Барсуков Евгений Захарович»։ www.grwar.ru։ Վերցված է 2017-06-12 
  4. Указа Президиума Верховного Совета СССР от 31 марта 1941 года опубликованный в газете «Известия» № 76 (7452) от 1 апреля 1941 года
  5. ОБД «Подвиг народа»

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 28 Sep 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.