Biography
Also Viewed
Quick Facts
Places | Turkey Georgia | ||||||
was | Politician Statesperson Soldier Military personnel | ||||||
Work field | Military Politics | ||||||
Gender |
| ||||||
Birth | 1804, Van, Eyalet of Van, Turkey | ||||||
Death | 1877Tbilisi, Georgian Soviet Socialist Republic, Soviet Union, Georgia (aged 73 years) | ||||||
Residence | Moscow, Moscow Governorate, Russian Empire, Duchy of Moscow; Tbilisi, Georgian Soviet Socialist Republic, Soviet Union, Georgia | ||||||
Family |
| ||||||
Positions Held |
|
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Երեմիա Գևորգի Արծրունի (1804, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1877, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ պետական հասարակական գործիչ, գեներալ-մայոր (1861 թվականից)։
Գևորգ Արծրունու որդին, Գրիգոր և Անդրեաս Արծրունիների հայրը։
Կենսագրություն
Սովորել է Թիֆլիսի ազնվականական դպրոցում, ապա Պետերբուրգի ռազմական ուսումնարանում։ Որպես սպա մասնակցել է 1826-1828 թվականների ռուս-պարսկական և 1828-1929 թվականների ռուս-թուրքական պատերազմներին։ 1830-ական թվականների վերջերին ստացել է գնդապետի աստիճան և նշանակվել Կովկասյան բանակի գլխավոր ինտենդանտ։
1840-ական թվականների սկզբին թողել է զինծառայությունը և բնակություն հաստատել Մոսկվայում։ 1841 թվականին ամուսանցել է իշխան Դավիթ Նազարյանի դստեր՝ Ագրիպինայի հետ, ում հետ ունեցել են 8 զավակ՝ 3 աղջիկ ու 5 տղա։ Որդիներից մեկը եղել է մեծ հրապարակախոս Գրիգոր Արծրունին։ Դուստրերից մեկը ամուսնացել է Քութաիսիի փոխնահանգաետ գերմանացի Ֆոն Բրուգենի հետ։
1857 թվականին տեղափոխվել է Թիֆլիս։ 1860 թվականին նորից անցել է զինծառայության, որից վերջնականապես հրաժարվել է 1864 թվականին։ Եղել է Թիֆլիսի առաջին քաղաքագլուխը (1867)։ Երեմիա Արծրունին գործուն մասնակցություն է բերել Թիֆլիսի հայերի հասարակական-մշակութային կյանքին, զբաղվել է դպրոցական-կրթական հարցերով։ 1872 թվականին հրատարակել է «Խնդիր երկաթէ ճանապարհի վերա դեպ ի Հնդկաստան» գրքույկը (հայերեն և ռուսերեն), որտեղ արծարծել է Անդրկովկասից (Պարսկաստանի վրայով) Հնդկաստան տանող երկաթգծի կառուցման գաղափարը։
Երեմիա Արծրունին մտերիմ է եղել Միքայել Նալբանդյանի հետ։ Մեծ աջակցություն է ունեցել Վարագա դպրոցի կյանքում, ինչպես նաև արևմտահայության վիճակը բարելավելու գործում։
Կյանքի վերջին տարիներին զբաղվում էր ընթերցանությամբ ու գրի էր առնում իր «Զինվորական հուշեր» գիրքը, որը սակայն մնում է անավարտ իր մահվան պատճառով։ 1877 թվականին Երեմիա Արծրունին մահանում է ու թաղվում Թիֆլիսի Վերայի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 17478 |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 17478 |