Emin Ter-Grigoryan

Հայ նկարիչ, խմբագիր, թարգմանիչ, դերասան
The basics

Quick Facts

IntroՀայ նկարիչ, խմբագիր, թարգմանիչ, դերասան
wasEditor Actor Translator Contributing editor Painter
Work fieldArts Film, TV, Stage & Radio Journalism
Gender
Male
Birth1 January 1855, Yerevan
Death18 September 1939Yerevan (aged 84 years)
The details

Biography

Էմին Տեր-Գրիգորյան (1855, հունվարի 1 - 1939, սեպտեմբերի 18), հայ դրամատուրգ, մշակութային գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ Եղել է Երևանի թատրոնի հիմնադիրներից, հանդես է եկել որպես ռեժիսոր, դերասան, նկարիչ։ Հրատարակել է «Երևանի հայտարարություններ» թերթը։ Անդրկովկասի հայկական թատրոնները բեմադրել են նրա մի շարք դրամաներ։ 1906 թվականի սեպտեմբերի 24-ին Մերվ քաղաքում (Թուրքմենիա) տեղի հայ սիրողների ուժերով բեմադրվել է նրա «Վայրենի» վոդևիլը։ Երևանում ունեցել է սեփական տպարան, որտեղ տպագրվել են ոչ միայն իր, այլ բազմաթիվ այլ հայերեն գրքեր։ Մահացել է Երևանում։

Երկերի մատենագրություն

  • Թռչնիկ (զանազան բանաստեղծություններ), Երևան, տպարան Զ. Հակոբյանի, 1876, 124 էջ։
  • Կրիտիկան և նրա ունեցած մեզնից շատերի հասկացությունը, Երևան, Տպարան Զաքարիա Հակոբյանի, 1876, 38 էջ։
  • Էլ չարես ինչ կամ երկու սիրահար (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1879, 49 էջ։
  • Մոդա (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1880, 54 էջ։
  • Կռվապատճառը ես էի (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1881, 80 էջ։
  • Զրկանքի զոհ (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1886, 158 էջ։
  • Չարք, Երևան, տպարան հեղինակի, 1891, 41 էջ։
  • Սարսափելի իրողություն, Երևան, տպարան հեղինակի, 1891, 17 էջ։
  • Խեչոյի թուզը (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 30 էջ։
  • Կռվապատճառը ես էի (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 68 էջ։
  • Մոդա (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 88 էջ։
  • Սեր կամ մահ (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 28 էջ։
  • Վայրենի (վոդևիլ), Երևան, տպարան հեղինակի, 1894, 32 էջ։
  • Բարեգործության դիմակի տակ (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1895, 186 էջ։
  • Էլ չարես ինչ կամ երկու սիրահար (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1895, 35 էջ։
  • Դամոկլյան սուր (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1896, 62 էջ։
  • Դամոկլյան սուր (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1900, 104 էջ։
  • Վայրենի (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1905, 30 էջ։
  • Սուր և հուր (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1906, 196 էջ։
  • Ինտերվյու, Երևան, տպարան հեղինակի, 1908, 37 էջ։
  • Անհրաժեշտ ձեռնարկություն Երևան քաղաքի համար, Երևան, 1909, 34 էջ։
  • Անհրաժեշտ ձեռնարկություն Երևան քաղաքի համար, Երևան, 1910, 34 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից)

  • Հերկուլես (դրամա), Երևան, 1891, 44 էջ։
  • Պ. Ջիակոմետտի, Ոճրագործի ընտանիքը (դրամա), Երևան, 1891, 137 էջ։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.