Eliza Binemeciyan

Actor
The basics

Quick Facts

IntroActor
PlacesOttoman Empire
wasActor
Work fieldFilm, TV, Stage & Radio
Gender
Female
Birth2 June 1890, Istanbul, Istanbul Province, Turkey
Death7 February 1981Toronto, Ontario, Canada (aged 90 years)
Star signGemini
Family
Mother:Aghavni-Zabel Binemeciyan
Father:Rupen Binemeciyan
Education
Lycée Notre Dame de Sion IstanbulHarbiye, Şişli, Turkey
The details

Biography

Էլիզա Ռուբենի Բինեմեճյան (հունիսի 2, 1890(1890-06-02) կամ 1890, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 7, 1981(1981-02-07) կամ 1981, Տորոնտո, Կանադա), հայ դերասանուհի։

Կենսագրություն

Էլիզա Բինեմեճյանը ծնվել է Կոստանդնուպոլիսում` թատրոնի դերասաններ Ռուբեն և Աղավնի Բինեմեճյանների ընտանիքում։ Մեծանալով թատերական միջավայրում` 10 տարեկան հասակում աղջիկ և տղա երեխաների դերերով հանդես է եկել Մնակյան թատրոնում, որտեղ աշխատում էին նրա ծնողները։ Կրթություն ստանալով Քադիքյոյի և Notre Dame de Sion ֆրանսիական դպրոցներում՝ երկրորդ սահմանադրության առաջին օրերին հայ երիտասարդների հիմնած «Ազատ բեմի» հայերեն ներկայացումներում մասնագիտանալուց հետո միացել է Մնակյան թատրոնին։ «Նավատորմի միության թատերախմբից» հետո, 1914 թվականին մասնակցել է քննություններին և ընդունվել Դարուլբեդայի, որտեղ 1916 թվականին խաղացել է առաջին ներկայացման՝ «Փտած հիմքի» անդրանիկ ցուցադրության ժամանակ, ինչպես նաև առաջին տեղական «Բու» ներկայացման մեջ։ 1920 թվականին միացել է «Նոր բեմին», որը ստեղծել էր Դարուլբեդայից առանձնացած մի խումբ։ Իսկ 1921 թվականին կազմված մեկ այլ միությանը նրա առաջարկությամբ տրվեց Թուրքական թատրոն անունը։ Հետագայում կրկին վերադարձել է Դարուլբեդայի, որտեղ ղեկավար խորհրդում հանդես է եկել որպես արվեստագետների ներկայացուցիչ։ 1924 թվականին փառքի գագաթնակետին տեղափոխվել է Ֆրանսիա։ 1926 թվականին Ռաշիդ Ռզայի հրավերով վերադարձել է Ստամբուլ, որից հետո կրկին մեկնել Ֆրանսիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Լոնդոնում։ 1946 թվականից հաստատվել է Ֆրանսիայում, ապա՝ Կանադայի Տորոնտո քաղաքում։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 16 Apr 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.