Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian philosopher | |
Places | Armenia | |
was | Philosopher | |
Work field | Philosophy | |
Gender |
| |
Birth | 10 February 1932, Yerevan | |
Death | 1 January 2002Yerevan (aged 69 years) |
Biography
Էդվարդ Ռաֆայելի Աթայան (փետրվարի 10, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:10|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 1, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:1|2|0}}), Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա, լեզվաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)։ Արձակագիր, գրականագետ Ռաֆայել Աթայանի որդին։
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1932 թ. փետրվարի 10-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտը և ԵՊՀ ասպիրանտուրան՝ ընդհանուր լեզվաբանություն մասնագիտացմամբ։ 1957 թ. մինչև կյանքի վերջը (2001) դասավանդել է և ամբիոններ է ղեկավարել ԵՊՀ-ում և Վ. Բրյուսովի անվան ինստիտուտում։ 1957-1962 թթ. եղել է ԵՊՀ ռոմանագերմանական ամբիոնի դասախոս, 1962-1968 թթ՝ այդ ամբիոնի դոցենտ, 1972-1977 թթ.՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, 1986-1987 թթ.՝ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, 1987 թվականից՝ լեզուների տիպաբանության, ռուսաց լեզվի տեսության և մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, 1987-1993 թթ.՝ այդ ամբիոնի վարիչ։ 1968-1969 թթ. նա համալսարանում աշխատանքին զուգակցել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ղեկավարումը Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1965), փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1984), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1986), ՀՀ ԳԱԱ իսկական անդամ (1996)։ 1993 թվականից եղել է Հայկական փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ։
Գործունեությունը
Աթայանը բազմաթիվ լեզվաբանական, փիլիսոփայական, նշանագիտական աշխատությունների հեղինակ է, աշխատությունները վերաբերում են լեզվի կառուցվածքային շարահյուսությանը։ Դրանցից են «Կառուցվածքային շարահյուսության առարկան և հիմնական հասկացությունները» (1968), «Լեզվական ոլորտի կազմակերպման և գործառման հայեցակերպերը» (1976), «Լեզվական աշխարհի ներքին կերպավորումը և արտաքին վերաբերությունը» (1981), «Ազատությունը որպես գաղափար և որպես իրականություն» (1992), «Առողջների հիվանդությունը. անազատության բնութաբանություն և տիպաբանություն» (1997) մենագրությունները։ Գրել է շուրջ 60 գիտական և մի շարք հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ տարբեր լեզուներից։
Աթայանի փիլիսոփայության առանցքն անհատի ազատ ստեղծագործելու իրավունքն է։ Ըստ Աթայանի՝ ազատությունն ապահովում է անհրաժեշտության և պատահականության դիալեկտիկ, միասնությունը։ Ազատության և անազատության փիլիսոփայության և նշանագիտական վերլուծությունը լրացվում է նաև հոգեբանական քննությամբ։ Աթայանի դիտարկման կիզակետում անհատի (նաև ազգային հանրույթի) հոգեբանությունն է («Ազատությունը որպես գաղափար և որպես իրականություն», 1992, ռուսերեն, «Առողջների հիվանդությունը. անազատության բնութաբանություն և տիպաբանություն, 1997, ռուսերեն, «Հոգի և ազատություն», 2005)։
Պարգևատրումներ
Արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։
Հղումներ
Արտաքին հղումներ
Աղբյուրներ
- Էդվարդ Աթայան, Հոգի և Ազատություն. հոդվածներ և թարգմանություներ։ Երևան, Սարգիս Խաչենց, 2005։