Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | ��այ դերասան | |
Places | Lebanon | |
was | Actor Cartoonist Drawer Artist Painter | |
Work field | Arts Film, TV, Stage & Radio | |
Gender |
| |
Birth | 21 July 1902, Aleppo, Mount Simeon District, Aleppo Governorate, Syria | |
Death | 10 September 1991Beirut, Beirut Governorate, Lebanon (aged 89 years) | |
Star sign | Cancer |
Biography
Տիրան Մարտիրոսի Աճեմյան (հուլիսի 21, 1902(1902-07-21), Հալեպ - սեպտեմբերի 10, 1991(1991-09-10), Բեյրութ, Լիբանան), հայ ծաղրանկարիչ, դերասան։
Կենսագրություն
Տիրան Աճեմյանը ծնվել է 1902 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Սովորել է Հալեպի գերմանական վարժարանում։ Ծաղրանկարչության առաջին փորձերն արել է 1919 թվականին՝ Կ. Պոլսի «Կավռոշ» երգիծաթերթում։
1921 թվականին Հալեպում կազմակերպել է «Երիտասարդաց միության թատերախումբը», բեմադրել և խաղացել է Շիրվանզադեի «Կործանվածը» (Սենեքերիմ), «Պատվի համար» (Սուրեն), «Նամուս» (Սեյրան), Շանթի «Հին աստվածներ» (Աբեղա) պիեսներում։
1925 թվականին տեղափոխվել է Բեյրութ, ծաղրանկարներով հանդես եկել հայկական, ֆրանսիական և արաբական մամուլում։
«Հայ Գիր» մանկապատանեկան հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»՝ Տիրան Աճեմյանի երգիծանկարներով։
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Հալեպում, Թեհրանում, Նոր Ջուղայում և Երևանում (1975)։