David Khalanthar

The basics

Quick Facts

A.K.A.Khalanthar, David
A.K.A.Khalanthar, David
PlacesAzerbaijan
wasPsychologist Teacher Writer
Work fieldAcademia Healthcare Literature
Gender
Male
Birth1847, Ashagy Aylis, Ordubad District, Nakhchivan Autonomous Republic, Azerbaijan
Death1918 (aged 71 years)
Education
University of ViennaVienna, Austria
Leipzig UniversityLeipzig, Saxony, Germany
The details

Biography

Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթար ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Քալանթար (1847, Ներքին Ագուլիս - 1918), հայ մանկավարժ, հոգեբան, գրող։

Կենսագրություն և գործունեություն

Դավիթ Քալանթարը ծնվել է 1847 թվականին Ագուլիսում։ Ավարտել է Վիեննայի և Լայպցիգի համալսարանները՝ ձեռք բերելով հոգեբան-բնախոսի ու մանկավարժի մասնագիտությունները։

1870-80-ական թվականներին Թիֆլիսի Գևորգյան ճեմարանում դասավանդել է հոգեբանություն և այդտեղ մեծ աշխատանքներ է ծավալել գիտական մանկավարժության տարածման գործում։ Այստեղ ուսուցիչների համար հիմնել է մանկավարժական դասընթացներ։

1888-90 թվականներին եղել է Տրապիզոնի Ազգային վարժարանի տեսուչ։ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Բուրսա քաղաքում իր կնոջ՝ Թագուհի Մանիսալյանի հետ հիմնել է վեցդասյա սեփական դպրոց, որը գործել է մինչև 1910 թվական։ «Բյուզանդիոն» պարբերականում հրատարակել է մի շարք հոդվածներ մանկավարժության, հոգեբանության և այլ հարցերի մասին։ 1915 թվականին դեպքերի ժամանակ ձերբակալվել է իր ընտանիքի հետ։ Եռամսյա բանտարկությունից հետո ազատվում է միայն տիկին Քալանթարը, իսկ ինքը և միակ դուստրը՝ Վարդուհին դատապարտվում են ցմահ բանտարկության։ Երեք տարի Պոլսի բանտում անցկացնելուց հետո օտարազգի քաղաքական գործիչների օժանդակությամբ ազատվում է կալանավայրից 1918 թվականին և նույն տարվա օգոստոսին էլ մահանում է։

Թուրքական ոստիկանության խուզարկումներից փրկված Դավիթ Քալանթարի գրավոր ժառանգության մեջ կան բազմաթիվ գիտամանկավարժական հոդվածներ, մանկական երգարան, մանկավարժական վեպ և այլ գործեր։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 10 Jul 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.