Boris Shahnazaryan

Armenian economist-cybernetic
The basics

Quick Facts

IntroArmenian economist-cybernetic
PlacesRussia Armenia
isEconomist
Work fieldFinance
Gender
Male
Birth28 December 1941, Qazaxlı, Azerbaijan
Age83 years
Star signCapricorn
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բորիս Շահնազարյան (այլ կիրառումներ)

Բորիս Հարությունի Շահնազարյան (դեկտեմբերի 28, 1941(1941-12-28), Ղազախլու, Դաշկեսանի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ-կիբեռնետիկ: Տնտեսագիտության դոկտոր (1989), պրոֆեսոր (1990), Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի (ՀԳԳԱ) թղթակից անդամ (1994):

Կենսագրություն

Բորիս Շահնազարյանը ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 28-ին, Շահումյան (Ադրբեջանի Դաշքեսանի շրջան) գյուղում: 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1980-1998 թվականներին եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության կիբեռնետիկայի, 1998 թվականից՝ տեղեկագիտության և մաթեմատիկայի մոդելների ամբիոնների վարիչ: 2003-2005 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական:

Աշխատանքները վերաբերում են ջրային և հողային պաշարների, ոռոգման և արտադրական համակարգերի լավարկային օգտագործման խնդիրներին, դրանց լուծման ալգորիթմների մշակմանն ու իրականացմանը էլեկտրոնային հաշվողական մեքենայով: Մշակել է բարդ արտադրատնտեսական համալիրների հեռանկարային զարգացման և արդյունավետ գործունեության մաթեմատիկական մոդելներ:

Երկեր

  • Перлитовая промышленность, Киев, 1980.
  • Проблемы комплексного развития и оптимального функционирования производства на примере АПК Армянской ССР. Ереван: Айастан, 1986. 225 с.
  • Математические методы и модели анализа и решения в экономике. Ереван: Зангак-97, 2001. 432 с.

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 245:
  2. Шахназарян Балабек Арутюнович (1986)։ Бабаян Б. А., ed.։ Проблемы комплексного развития и оптимального функционирования производства на примере АПК Армянской ССР։ Экономическая жизнь страны։ Ереван: Айастан 
  3. Шахназарян Борис Арутюнович (2001)։ Математические методы и модели анализа и решения в экономике։ Ереван: Зангак-97։ ISBN 9789993021506 
The contents of this page are sourced from Wikipedia article on 19 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.