Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Բորիս Գեորգիի Ռեիզով (ռուս.՝ Борис Георгиевич Реизов, Ռեիզյանց Բաղդասար Գևորգի, նոյեմբերի 1, 1902(1902-11-01), Նոր Նախիջևան - մարտի 21, 1981(1981-03-21), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրականագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1970), ՌԽՖԱՀ գիտության վաստակավոր գործիչ (1969), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1940 թվականից), Կլերմոնի համալսարանի պատվավոր դոկտոր (1973)։
1926 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի Հյուսիսկովկասյան համալսարանը։ Գրել է ռուսերեն։ Հիմնական աշխատությունները վերաբերում են արևմտաեվրոպական և ռուս գրականությանը, գրականագիտության տեսական ու մեթոդաբանական խնդիրներին։ Հետազոտել է գրական պրոցեսը՝ կապված դարաշրջանի հասարակական մտքի հետ, այն դիտարկել զարգացման ու պատմական հեռանկարի մեջ։ Հեղինակ է 17 մենագրության («Բալզակի ստեղծագործությունը», 1939, «Ֆլոբերի ստեղծագործությունը», 1955, «Ֆրանսիական պատմավեպը ռոմանտիզմի դարաշրջանում», 1958, «Կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև», 1962, «19-րդ դարի ֆրանսիական վեպը», 1969, «Վալտեր Ակոտի ստեղծագործությունը», 1965, «18-րդ դարի իտալական գրականությունը», 1966, «Ստենդալ», 1974 և այլն)։ Սերտ կապեր է ունեցել ՀԽՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ, դասախոսություններով հանդես եկել Երևանի բուհերում։ Ռեիզովի երկերը թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով։ ՍՍՀՄ պետական մրցանակ (1974)։
Ծանոթագրություններ
- ↑ Реизов Борис Георгиевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.<a href="https://wikidata.org/wiki/Track:Q17378135"></a>
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |