Biography
Also Viewed
The basics
Quick Facts
Gender |
|
The details
Biography
Բաթ Սահառունի, հայոց սպարապետ (376-377)։ Եղել է Սահառունի տոհմի նահապետը։
Վարազդատ թագավորի գահակալության շրջանում եղել է նրա խորհրդականը։ Հարել է հայ նախարարների այն մասին, որը թշնամաբար է ընդունել Մուշեղ սպարապետի Հայաստանի ներքին կյանքին վերաբերող քաղաքական ու ռազմական ծրագրերը և ներշնչել են Վարազդատին վերացնել նրան։ Մուշեղի սպանությունից հետո Բաթ Սահառռւնին դառնում է սպարապետ հայոց։ Կարնո դաշտում, Վարազդատ թագավորի և Մանվել Մամիկոնյանի զորքերի ճակատամարտում Բաթը գերի է ընկնում և սպանվում Մանվելի հրամանով։