Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Places | Russia | |||||||||||
was | Celebrity Politician Economist Translator | |||||||||||
Work field | Finance Politics | |||||||||||
Gender |
| |||||||||||
Birth | 1879, Xanyeri, Khojaly District, Azerbaijan | |||||||||||
Death | 26 August 1921Suakin, Red Sea, Sudan (aged 42 years) | |||||||||||
Residence | German Empire; Tbilisi, Georgian Soviet Socialist Republic, Soviet Union, Georgia; Iran | |||||||||||
Education |
|
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բախշի Զաքարբեկի Իշխանյան (1879, Խանձք - օգոստոսի 26, 1921(1921-08-26), Սուակին, Anglo-Egyptian occupation of Sudan), հայ հասարակական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, խմբագիր։
Կենսագրություն
Ծնվել է Խանձք (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում) գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, 1899 թ. ընդունվել է Գևորգյան ճեմարան։ 1901 թվականին մեկնում է Գերմանիա և ընդունվում Լայպցիգի առևտրի ինստիտուտը, որն ավարտել է 1905 թ.։ Եռանդորեն թղթակցել է Թիֆլիսի «Մշակին», «Արշալույսին», «Լոյսե Օրացույցին», «Մուրճին»։ 1903 թվականին Ժնևում մասնակցել է Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայկական կազմակերպության (սպեցիֆիկների) հիմնադրմանը։ Թարգմանել և 1904 թվականին Ժնևում հրատարակել է Կառլ Մարքսի «Վարձու աշխատանք և կապիտալ» երկը։
1905 թ. վերադարձել է Թիֆլիս։ 1906 թվականից խմբագրել է սպեցիֆիկների «Կյանք» պաշտոնաթերթը։ Պաշտպանել է հայ պրոլետարիատի ինքնուրույն կուսակցության ստեղծման գաղափարը։ Մեղադրվել է հակացարական գործունեության համար և 1908 թվականին հեղափոխական գործունեության համար թվականին բանտարկվել։ 1911-1913 թթ. ապրել է Գերմանիայում, աշխատակցել «Սոցիալիստ» ամսագրին։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (1917) հետո դիրքորոշվել է նրա դեմ։ Ղեկավարել է Հայաստանի Հանրապետության (1918-1920) վիճակագրական բաժնի տեսչությունը։ 1921 թվականին անցել է Իրան, որտեղից Եվրոպա մեկնելու ճանապարհին մահացել է։
Երկեր
- Կարլ Մարքս, Վարձու աշխատանք և կապիտալ, թարգմանութիւն, Ժնև 1904։
- Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիան, Թիֆլիս, 1907։
- Ազգային պրոգրեսը և դասակարգային շահերը, Թիֆլիս 1908։
- Հասարակական գաղափարներ Ռ. Պատկանեանի և Ս. Շահազիզի բանաստեղծութիւնների մեջ։ Ընդարձակ ներածութեամբ-Ռուսահայ վերածնիչների սօցիալական դաւանանքի բնոյթը, Թիֆլիս, 1910։
- Աղէտի և տառապանքի աշխարհից, Թիֆլիս, 1915։
- Բագուի մեծ սարսափները, Անկետային ուսումնասիրութիւն սեպտեմբերեան անցքերի 1918 թ., Թիֆլիս, 1920։
- Երկու ամիս բօլշեվիկեան բանտում, Գահիրէ, 1924։
Աղբյուրներ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 11730 |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 11730 |