Bahatur Bahratryan

Armenian mathematician
The basics

Quick Facts

IntroArmenian mathematician
PlacesArmenia
wasMathematician
Work fieldMathematics
Gender
Male
Birth16 April 1872, Shusha
Death1 December 1934Yerevan (aged 62 years)
The details

Biography

Բահաթուր Ավետիսի Բահաթրյան (ապրիլի 16, 1872(1872-04-16), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1934(1934-12-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս։

Կենսագրություն

Բահաթուր Բահաթրյանը ծնվել է Շուշիում: 1890 թվականին ավարտել էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Երկու տարի Բուլղարիայում ուսուցչություն անելուց հետո, 1892 թվականին ընդունվել և 1896 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, 1896-1999 թվականներին՝ Գենտի (Բելգիա) ինժեներական դպրոցը։ 1899-1914 թվականներին որպես ինժեներ աշխատել է Բաքվում, Սամարղանդում, Անդրկասպյան երկրամասում և Սիբիրում՝ զբաղվելով գլխավորապես ոսկու և նավթի հետախուզությամբ։ 1914 թվականին հրավիրվել է էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ։ Ճեմարանը փակվելուց հետո, 1918 թվականից աշխատել է Երևանի տարբեր դպրոցներում։ 1923 թվականից Երևանի պետական համալսարանում դասախոսել է բարձրագույն հանրահաշիվ, թվերի տեսություն և մաթեմատիկական անալիզ։ Զբաղվել է հայ մաթեմատիկայի պատմության հարցերով, մասնավորապես՝ Անանիա Շիրակացու մաթեմատիկական ձեռագրերի ու ժողովրդական հաշվումների մեթոդների ուսումնասիրությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 247
The contents of this page are sourced from Wikipedia article on 27 Aug 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.