Bagrat Staffi

Armenian writer and editor
The basics

Quick Facts

IntroArmenian writer and editor
PlacesRussia
wasEditor Writer
Work fieldJournalism
Gender
Male
Birth1913
Death17 December 1951Yerevan, Armenia (aged 38 years)
Politics:Communist Party Of The Soviet Union
The details

Biography

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բագրատ Ստաֆֆի (Բագրատ Հմայակի Մելքոնյան, 1913 - դեկտեմբերի 17, 1951(1951-12-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։ Ստաֆֆի գրական անունն ընտրել է Րաֆֆի անվան նմանությամբ։

Կենսագրություն

Ծնվել է 1913 թվականին, Կարսի մարզի Մավրակ գյուղում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից և մեծացել մանկատներում։ 1931 թվականին եղել է «Բանվոր գրող» ամսագրի (Լենինական) խմբագիրը։ 1932 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, 1935 թվականին՝ Մոսկվայի պատմության և գրականության ինստիտուտը։ Երկար տարիներ աշխատել է Լենինականի և Կիրովականի թերթերի, «Սովետական Հայաստան» օրաթերթի և «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում։ Մահացել է Երևանում։

Երկերի մատենագիտություն

  • Կանաչ քաղաք (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1932, 58 էջ։
  • Նովելներ, Երևան, Պետհրատ, 1938, 56 էջ։
  • Վիեննական անտառի հեքիաթները (նովելներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 109 էջ։
  • Արևաշող հովիտ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1947, 163 էջ։
  • Ստեփան Շահումյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 390 էջ։
  • Փորձություն (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1950, 348 էջ։
  • Նովելներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 288 էջ։
  • Նովելներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1957, 291 էջ։
  • Ստեփան Շահումյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 404 էջ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Սուրեն Աղաբաբյան, Անհաջող գիրք (գրախոսություն Ստաֆֆիի «Արևաշող հովիտ» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 5:
  
  Չափորոշչային վերահսկողություն
  
  Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article on 06 Apr 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.